14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Օսմանյան կայսրությունում հույների ու ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունվեց

Ազգային Ժողովում մինչ քվեակության կդրվեր մի շարք պատգամավորների կողմից ներկայացրած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը, պատգամավորբերը սկսեցին վարման կարգով խոսել: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կրկին անդրադարաձավ եզդիների նկատամամբ իրականացված ցեղասպանությանը. «Կրկին ուզում եմ անդրադառնալ եզդիների խնդրին, վստահ եմ, որ բոլոր խմբակցությունները զանգեր են ստացել եզդիական համայքնի ներկայացուցիչների կողմից, ես կրկին հորդորում եմ անդրադառնալ այդ խնդրին»,-ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն առաջիկայում կնախաձեռնի եզդիների ցեղասպանության մասին նախագիծ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հակադարձեց, որ երեկ ամբողջ օրը քննարկվել է այս հարցը. «Որևէ կրոնական տարբերությունների մասին խոսք չի եղել, մենք որևէ կրոնի նկատմամբ որևէ բացասական դիրքորոշում չենք ունեցել»,-ասաց նա: Վարման կարգով արձագանքեց նաև Ժառանգության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը. «Մենք հաճախ դժգոհում ենք, որ արտահերթ նիստեր ենք ունենում, բայց երեկ մի ամբողջ օր կորցրեցինք մի հարցի վրա, որին բոլորս կողմ ենք, սրանք էդ հարցերը չեն, մենք բոլորս ճանաչում ենք ցեղասպանությունը և չարժե այդ մասին բոլորս տասը րոպեով խոսենք»,-ասաց նա: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին զայրացրեց գործընկերոջ նկատողությունը. «Մի շտապեք պարոն Արզումանյան, երբ խոսում ենք, իզուր չենք խոսում, մի շտապեք, առանց էդ էլ մեր բերանը փակող շատ կա»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքն էլ է կողմ ԲՀԿ-ի բարձրացրած հարցին եզդիների ցեղասպանության հետ կապված:

ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանը հակադարձեց, որ այս հարցերն օրակարգի հետ կապ չունեն: Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 117 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: Միաձայն ընդունումից հետո հնչեցին պատգամավորների հոտնկայս ծափահարությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ