11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, և նրան սիրողը կուտի նրա պտուղը»

Խոսքերը նետեր են, որոնք կարող են խոցել, կամ էլ լինել բժշկության աղբյուր: Ինչպես գրված է. «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին է, և նրան սիրողը կուտի նրա պտուղը» (Առակաց 18.21): Երեխաները չպետք է իրենց նվաստացնող խոսքեր լսեն: Իրենց ողջ կյանքի ընթացքում նրանք հիշելու են իրենց հասցեին ասված կոտրող ու վիրավորական խոսքերը: Օրհնելով մեր երեխաներին՝ մենք հաստատում […]

Բժիշկները վիրահատության ժամանակ անձեռոցիկները մոռացել են 3-ամյա աղջնակի մարմնում

Ռուսաստանի ոստիկանությունը եգիպտացի բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցել` մանկահասակ երեխայի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով, գրում է Газета.Ru-ն: 3-ամյա աղջիկը մոր հետ մեկնել է Եգիպտոս` հանգստի: Այնտեղ նրա մոտ սուր ցավեր են սկսվել, եւ երեխան տեղափոխվել է եգիպտական հիվանդանոց, որտեղ նրան կույր աղիի հեռացման վիրահատության են ենթարկել: Սակայն երեխայի վիճակը չի լավացել, եւ մայրը […]

Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ, ս. թ. մարտի 28-ի ժամը 00.00-ից մինչև մարտի 29-ի ժամը 12.00-ը կդադարեցվի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման» և «File-online» էլեկտրոնային համակարգերի աշխատանքը: Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ հիշյալ աշխատանքներն իրականացվում են առավել որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով և հայցում հարկ վճարողների ներողամտությունը:

Բախշյանին զարմացնում են քննադատական երանգները. ինչով է լավը 12-ամյա պարտադիր կրթությունը

«Ես հետևել եմ երեկվա քննարկմանը, և ինձ շատ զարմացնում են որոշ քննադատական երանգներ, և կարծում եմ, որ այդ օրենքի էության մեջ չեն մտել այդ մարդիկ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը՝ խոսելով «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխության մասին, որով 12-ամյա կրթությունը դառնալու է պարտադիր:  Բախշյանը կողմ է այս փոփոխությանը, որովհետև կարծում է, […]

Հայաստանը մասնակցեց եվրոպական կոնվենցիայի կիրառությանը և Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը նվիրված բարձրաստիճան համաժողովին

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակում մարտի 26-27-ը Բրյուսելում տեղի ունեցավ «Եվրոպական կոնվենցիայի իրականացումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է» խորագրով բարձրաստիճան համաժողով: ԵԽ 47 անդամ երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցում էին նաև ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ և ՄԻԵԴ նախագահները, Մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատարը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահը: Համաժողովին Հայաստանը ներկայացնում էին […]

ՀՀ նախագահի այցով հայ-չինական հարաբերությունները նոր ռազմավարական գործընկերության մակարդակի վրա են դրվում. Հ. Նաղդալյան

      Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետություն բավական հագեցած օրակարգով էր, որի ընթացքում ձեռք բերվեցին նաև Հայաստանի համար կարևոր նշանակության պայմանավորվածություններ, ստորագրվեց հռչակագիր: Ի?նչ ազդեցություն կարող է ունենալ այս այցը պետության արտաքին քաղաքականության և հայ-չինական հարաբերությունների հետագա գործընթացների վրա, փորձեցինք պարզել ԱԺ փոխնախագահ, Հայաստան – Չինաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Հերմինե […]

Հաայաստանի թիվ մեկ չարիքը…/վիդեո/

«Այսօր կա խնդիր, Հայաստանի թիվ 1 չարիքը մեր երկրում ստեղծված իրավիճակն է, այն մթնոլորտն է, որի մեջ մենք հիմա ապրում ենք, այն մարդիկ են, որ չեն կարողանում մեր երկիրը ճիշտ ուղու վրա դնել, և մենք, որպես պատգամավորներ ու քաղաքական գործիչներ, երբ միայն խոսում ու քննադատում ենք, դա շատ քիչ է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ […]

ԱԺ փոխնախագահն ընդունել է հունական պատվիրակությանը

Մարտի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Արտերկրի հույների խորհրդի պատվիրակության անդամներ Ֆոտի Չիտլիդիսին, Վադիմ Անաստասիադիին, Սոֆյա Պրոկոպիդուին, Արկադի Խիտարովին, Աննա Խիտարովային, Էդուարդ Պոլատովին եւ հույն հայտնի պատմաբան Կոնստանտինոս Ֆոտիադիսին: Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ՀՀ Ազգային ժողովին եւ նախաձեռնության հեղինակներին՝ մարտի 24-ին միաձայն ընդունած «Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի