13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Բժիշկները վիրահատության ժամանակ անձեռոցիկները մոռացել են 3-ամյա աղջնակի մարմնում

Ռուսաստանի ոստիկանությունը եգիպտացի բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցել` մանկահասակ երեխայի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով, գրում է Газета.Ru-ն:

3-ամյա աղջիկը մոր հետ մեկնել է Եգիպտոս` հանգստի: Այնտեղ նրա մոտ սուր ցավեր են սկսվել, եւ երեխան տեղափոխվել է եգիպտական հիվանդանոց, որտեղ նրան կույր աղիի հեռացման վիրահատության են ենթարկել: Սակայն երեխայի վիճակը չի լավացել, եւ մայրը ստիպված երեխայի հետ հետ է վերադարձել Եկատերինբուրգ` հայրենիք եւ դիմել այնտեղի բժիշկներին:

Երեխային շտապ երկրորդ վիրահատության են ենթարկել, որի արդյունքում նրա մարմնում անձեռոցիկներ են հայտնաբերվել, որոնք մոռացել էին եգիպտացի բժիշկները: Երեխայի ծնողները անմիջապես ոստիկանություն են դիմել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ