11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2015

«Խայտառակ վիճակ ա». Ս. Սարոյան

«Պատերազմ է ցավդ տանեմ: Պատերազմը երբեք չի պրծել: Պատերազմ ա, բա թուրքը կարա՞ հանգստանա, մանավանդ ցեղասպանության տարելիցին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն՝ անդրադառնալով վերջին օրերին գրանցված հայկական զինուժի կորուստներին: Դիտարկմանը, թե հնարավոր է ապրիլին սահմանում իրադարությունը ավելի լարվի, նա արձագանքեց. «Այո, մենք էլ ենք այդպես սպասում: Ինչքան օրերը մոտենում […]

Դոնեցկի հանքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր /վիդեո/

Դոնեցկի Զասյադկո անվանումով հանքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մի հոգի մահացել է, 14 վիրավոր կա, հայտնում է ТАСС գործակալությունը: Պայթյունի պատճառը գազի արտահոսքն է: Նախնական տվյալներով` հանքում 207 մարդ է եղել պայթյունի պահին, նրանցից ոմանք փրկարարները տարհանել են, սակայն 47 հոգու ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:

Փոքրիկ Գառնիկին օգնություն է անհրաժեշտ /վիդեո/

Երեքամյա Գառնիկ Հայրապետյանը ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով: Ապրում է Վանաձորում: Երեխան չի կարողանում խոսել, նստել , կանգնել, քայլել, մեջքը պահել, միայն անկանոն շարժումներ է կատարում: Մայրը զբաղվում է երեխայի խնամքով, իսկ հայրը Երևանում  արհեստավոր է և աշխատում: Սակայն նրա վաստակած գումարը չի բավականացնում նույնիսկ Հայաստանում բուժման կուրս անցնելու համար: Երեխային անհրաժեշտ են վերականգնողական վարժություններ, […]

Ծառուկյանը կհրաժարվի ԲՀԿ նախագահի պաշտոնից. Օսկանյանն էլ դուրս կգա ԲՀԿ-ից

Նաիրա Զոհրաբյանն է լինելու ԲՀԿ նախագահը, ես կողմ եմ, որովհետև ինքը քաղաքական այն ֆիգուրն է, որ կարող է կուսակցություն ղեկավարել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ ԲՀԿ-ը պետք է հաշվի առնի քաղաքական իրողությունները: «Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է»,-նկատեց նա ու հավելեց, որ Գագիկ Ծառուկյանը վաղվա համագումարում կհրաժարվի […]

«Տեր-Պետրոսյանը գիտեր, որ Քոչարյանը կրակելու հրաման է տալու»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը երեկվանից հանրության լայն շրջանակներում զայրույթ է հարուցել: Փոստանջյանն առանձին-առաձին անդրադաձավ նախորդ նախագահների պաշտոնավարման տարիներին, երբ օրինակ առաջին նախագահի ժամանակ փակվեց ՀՅԴ-ը, խոսքի ազատությունը սահմանափակվեց, փակվեց «Ազատություն» ռադիոկայանը: Նա հիշեց երկրորդ նախագահի պաշտոնավարման […]

Մեքենայի ղեկին Ֆլորա Մատիրոսյանի որդին չի եղել /վիդեո/

Նախօրեին լուրեր տարածվեցին, որ ձերբակալվել է երգչուհի Ֆլորա Մարիտրոսյանի որդին` Հենրի Մարտիրոսյանը, քանի որ նրա պատճառով առաջացած վթարի հետևանքով մահացել էր 2 մարդ: Վրաերթը տեղի էր ունեցել փողոցային մրցաշարի ժամանակ, որը թույլատրված չի եղել քաղաքային իշխանությունների կողմից: Սակայն այժմ  Los Angeles Times-ը հայտնել է, որ թեեւ վթարի պատճառ դարձած մեքենան պատկանում է Հենրիին, սակայն վթարի ժամանակ […]

Փոխհրաձգություն Նուբարաշենում.սպանվել է «երրորդմասցի Լյովիկը»

Henaran.am-ը  քիչ առաջ ահազանգ ստացավ այն մասին, որ Նուբարաշեն  քրեակատարողական հիմնարկի մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ մեր զրուցակցի դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում գտնվող մարդկանց  վրա ու փախուստի դիմել:  Դիմակավորների թիկունքից կրակահերթ են բացել մեկ այլ ավտոմեքենայից դուրս ելած մարդիկ: Ականատեսի փոխանցմամբ` հավանաբար երեք մարդ է զոհվել: Ոստիկանության մամլո ծառայությունից […]

«Կան ռիսկեր՝ քաղաքացու անձնական տվյալների հետ կապված»

«Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի նախագծում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն» ընդունվեց 67 կողմ, 24 դեմ և 11 ձեռնպահ ձայներով: Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նախագծով փորձ արվեց մտահոգիչ հարցերին պատասխան տալ, բայց կան ռիսկեր քաղաքացու անձնական տվյալների հետ կապված, ուստի ԲՀԿ-ը դեմ քվեարկեց: 

Տաքսիստների «կյանքը» հեշտանում է

Կառավարության նոր որոշման համաձայն մարտի 1-ից ուժի մեջ է մտել տաքսիների լիցենզավորման ծրագիրը, որի համաձայն` անհատ տաքսիստները պետք է անպայման մեքենաներում տեղադրեն հաշվիչներ և ունենան գազի բալոն տեղադրելու թույլտվություն: Նոր օրենքով, անհատ տաքսիստների ամսական վճարվող հարկը 14500 դրամից նվազեցվել է` Երևանում հասնելով 12000 դրամի, իսկ մարզերում` 8000-ի: Հարկ է ավելացնել, որ ընդառաջելով վարորդներին, վերացվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի