11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 28, 2015

Ավազակային հարձակում Նոյեմբերյանում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նոյեմբերյանում ոսկյա զարդերի խանութի վրա ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձի։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Տ.Յարատովը, նախնական պայմանավորվածության գալով Ստեփանավանի բնակիչ Ա.Գուրոկլյանի հետ, 2014թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 10:08-ին մուտք են գործել […]

Հայ լինելով հանդերձ` ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում. Էթյեն Մահչուփյան

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանն անդրադարձել է իր հայկական ծագման, իր անձի ու պաշտոնի նկատմամբ հայերի դրսևորած վերաբերմունքին, գրում է  Ermenihaber.am-ը: Այս մասին հայտնող թուրքական իշխանամետ «yenisafak.com.tr» պարբերականի կայքը, նշում է, որ Բելգիայի Գենտ քաղաքում  ելույթ ունենալով «Նոր Թուրքիա» խորագրով սեմինարում` Մահչուփյանը մասնավորապես ասել է: «Հայերն ինձ դավաճան են ասում, թե […]

Մեքենան արգելափակվել է ձյան շերտում

Մարտի 28-ին, ժամը 00.42-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի «Գոմերաձոր» կոչվող հանդամասում «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Վազ 2107» մակնիշի 04SU992 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ռ. Ս.) դուրս են բերել արգելափակումից: 

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Անջեյ Կասպրչիկի հետ

Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում իրադրության ապակայունացման միտումները: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանի Կասպրչիկին տեղեկացրել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին` նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, […]

Աջափնյակում 22-ամյա աղջիկը ընկել է 13-րդ հարկի պատուհանից ու մահացել

Մարտի 27-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումով փողոցի թիվ 18 շենքի բակում միջին տարիքի կնոջ դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվակ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Ս. Մ.-ը (ծնվ. 1993թ.) ցած է նետվել 13-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից:

Աշոտ Նավասարդյանի գործը չի վերջացել

Մեր նախնիները դարեր շարունակ երազել են անկախ պետականության մասին, և շատերը չկարողացան այն տեսնել: Այսօր Եռաբլուր պանթենում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը: Նշենք, որ այսօր Աշոտ Նավասարդյանը կդառնար 65 տարեկան, և նրա ընտանիքի անդամները, կուսակից ընկերներն Եռաբլուր պանթեոնում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նրա հիշատակին: «Այսօր պետք է ասել, […]

Մարտի 30-ին ջերմաստիճանը կտրուկ կնվազի

Առաջիկա երեք ամիսները՝ ապրիլը, մայիսը և հունիսը տեղումնառատ կլինեն, տեղումների քանակը նորմայից բարձր կլինի: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նշեց, որ մարտի 30-ին ջերմաստիճանը կտրուկ կնվազի, ընդհանուր առմամբ՝ 5-7 աստիճանով, հանրապետության տարածք միջերկրական ծովից կներթափանցեն ցիկլոններ, ինչի արդյունքում էլ հանրապետության տարածքում […]

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած Ցեղասպանության կանխարգելման բանաձևը

2015 թվականի մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”): Հայաստանին են միացան և բանաձևը համահեղինակեցին վաթսունչորս պետություն, որոնք ներկայացնում են Մարդու իրավունքների խորհրդի տարածաշրջանային բոլոր խմբերը: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ: Բանաձևը վերահաստատում է, որ ցեղասպանության և մարդկության դեմ […]

Տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ողջ տարվա ընթացքում իրականացվելիք հոբելյանական միջոցառումները: Ըստ միջոցառումների ծրագրի՝ մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն Երևանի «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի «Անհայտ զինվորի» հիշատակին, տեղի կունենա զինվորական շքերթ և համերգային ծրագիր: Նույն օրը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի