18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայ լինելով հանդերձ` ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում. Էթյեն Մահչուփյան

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանն անդրադարձել է իր հայկական ծագման, իր անձի ու պաշտոնի նկատմամբ հայերի դրսևորած վերաբերմունքին, գրում է  Ermenihaber.am-ը:

Այս մասին հայտնող թուրքական իշխանամետ «yenisafak.com.tr» պարբերականի կայքը, նշում է, որ Բելգիայի Գենտ քաղաքում  ելույթ ունենալով «Նոր Թուրքիա» խորագրով սեմինարում` Մահչուփյանը մասնավորապես ասել է: «Հայերն ինձ դավաճան են ասում, թե ոչ, ես դա բնավ չեմ կարևորում: Ի վերջո, հայերի մեջ տարբեր կարծիք ունեցող մարդիկ կան: Շատ հնարավոր է, որ այդպես ասող հայեր էլ կան, բայց դա կարևոր չէ»:

Մահչուփյանը նաև նշել է, որ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո (1923թ.) այնտեղ ապրող հայերը զգալի դժվարությունների են բախվել` կապված քաղաքացիության հետ: Բայց, ըստ իր դիտարկման, վերջին 10 տարվա ընթացքում հայերը Թուրքիայում ակնհայտորեն իրենց ավելի ազատ են զգում:

«Ես իմ հայ լինելն ապացուցելու կարգավիճակում չեմ: Հայ լինելով հանդերձ՝ ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում: Մենք այս տարածքում ապրել ու մեր մշակույթը զարգացրել ենք օսմանյան, դեռ ավելին՝ օսմանցիներին նախորդած բյուզանդական ժամանակներից ի վեր: Իմ կարծիքով կարևորը հենց սա է», -ասել է Դավութօղլուի խորհրդականը:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ