05 Հուլիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ավազակային հարձակում Նոյեմբերյանում

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Նոյեմբերյանում ոսկյա զարդերի խանութի վրա ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձի։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա Տ.Յարատովը, նախնական պայմանավորվածության գալով Ստեփանավանի բնակիչ Ա.Գուրոկլյանի հետ, 2014թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 10:08-ին մուտք են գործել Նոյեմբերյանի բնակչուհի, անհատ ձեռնարկատեր Ա.Զալինյանին պատկանող ոսկյա զարդերի խանութ։ Որսորդական դանակի գործադրմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Տ.Յարատովը հարձակվել է վաճառողուհու վրա և պահանջել հանձնել ոսկյա զարդերը, իսկ Ա.Գուրոկլյանը հսկել է խանութի շրջակայքը։ 

Հանդիպելով վաճառողուհու դիմադրությանը՝ առերեւույթ հանցագործությու կատարած անձինք դիմել են փախուստի։ 

Ձեռք բերված ամացույցների համակցությամբ Տ.Յարատովին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի և 235-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, իսկ Ա.Գուրոկլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ով հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ Քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ