11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 25, 2015

Պոլսո պատրիարքության անհասկանալի քայլերը

Այն, որ ապրիլի 24-ին Պոլսո պատրիարքության ոչ մի եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող զանգերի 100 ղողանջներ չեն հնչելու, ցույց է տալիս, որ Պոլսո պատրիարքությունն իրեն դուրս է դնում հայության ընդհանուր քայլերից: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշեց, որ բավական երկար ժամանակ է, ինչ Պոլսո պատրիարքարանն անկազմակերպ […]

Նախագահը կարող է պարգևատրել ցեղասպանության ճանաչման գործում դեր ունեցածներին

«Հայաստանի հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր դրվեց քվեարկության: Նախագիծն ընդունվեց 112 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով : ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ այս փոփոխությամբ նախագահը կարող է պարգևատրել ցեղասպանության ճանաչման գործում  էական, նշանակալի դեր ունեցած քաղաքացիներին:  Նշենք, որ սա նույնպես Հայոց Ցեղասպանության […]

Աբովյանցիների բաց նամակը

Համահայկական բնապահպանական ճակատին է դիմել Երևանի Աբովյան փողոցի բնակիչ Անուշ Առաքելյանը, ում նամակը ներկայացնում ենք ստորև: «Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչներս օրերս ականատես եղանք, թե ինչպես կտրեցին մեր փողոցի վիթխարի ծառերից մեկը, որը հավանաբար մոտ 50 տարվա/կես դար/ կամ ավել պատմություն ուներ: Մեր հարցին, թե ինչու՞ է կտրվում ծառը, և ո՞վ է թույլ տվել, մեզ […]

Զգացմունքային ու միշտ ոգևորված. 8 տարի առանց Անդրանիկ Մարգարյանի /վիդեո/

Այսօր` մարտի 25-ին, հայ  հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության  նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է: Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից էր,  պաշտոնավարելով`   2000-2007թթ.:  1995-99-ին՝ նա  ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր էր, 1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը,իսկ 2003-ին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. […]

Անկարայի քաղաքապետը դատի է տվել պոլսահայ լրագրողին իրեն հայ անվանելու համար

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը պոլսահայ անվանի լրագրող Հայկո Բաղդատի դեմ հայց է ներկայացրել դատարան` այն պատճառաբանմամբ, որ Բաղդատն իրեն հայ է անվանել: Մեղադրող կողմը պոլսահայ լրագրողից պահանջել  է 10.000 (շուրջ 3.900 դոլար) թուրքական լիրա որպես բարոյական վնասի փոխհատուցում, գրում է Ermenihaber.am-ը: Ավելի վաղ Հայկո Բաղդատը Twitter սոցիալական ցանցի իր էջում #melihgökçekermeniymiş հեշթեգով հետևյալ գրառումն էր […]

Որն է բրուցելոզի տարածման պատճառը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ս.թ. մարտի 13-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ստացել էր ահազանգ այն մասին, որ Կապան քաղաքի բժշկական կենտրոնում թվով 15 քաղաքացի բուժվում է բրուցելոզ հիվադության ննկատմամբ և, որ դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու նպատակով, ՀԿ աշխատանքային խումբը Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի գլխավորությամբ մեկնել է Կապան քաղաք՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին, պարզելու՝ ինչն […]

Հազար ներողություն, որ նման բան եմ արել…

Հազար ներողություն, որ նման բան եմ արել… ախ՜, եթե հասկանաիք ինչ եմ գրել … Հիշեցնենք, որ հոր` Ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահից հետո երիտասարդ դերասանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, ինչն էլ առաջացրել էր որոշ զանգվածների դժգոհությունը։

Կործանված ինքնաթիռում 16 դպրոցական է եղել /ֆոտո, վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Ֆրանսիայում կործանվել է գերմանական Germanwings Airbus А320 օդանավը, որում 150 հոգի կային: Փրկարարներին նախօրեին հաջողվել է հասնել վթարի վայր, հայտնի է, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք մահացել են: Օդանավում, նախնական տեղեկություններով, հիմնականում Իսպանիայի, Գերմանիայի եւ Թուրքիայի քաղաքացիներ են եղել, այդ թվում` գերմանացի 16 դպրոցականներ եւ օպերային երգիչներ, որոնցից մեկը նորածին […]

Ներդրումային քաղաքականության բարելավման ուղղությամբ

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է պայմանագիր,  որի համաձայն նախատեսվում է կողմերի համագործակցությունը ներդրումային քաղաքականության բարելավման և ստուգումների համակարգի բարեփոխման ոլորտներում: Ծրագիրը նպատակ ունի խթանել ներդրումները, նպաստել գործարար ծախսերի նվազեցմանը, մասնավոր հատվածի աճին և աշխատատեղերի ստեղծմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի