11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Զգացմունքային ու միշտ ոգևորված. 8 տարի առանց Անդրանիկ Մարգարյանի /վիդեո/

Այսօր` մարտի 25-ին, հայ  հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության  նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է:

Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից էր,  պաշտոնավարելով`   2000-2007թթ.:  1995-99-ին՝ նա  ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր էր, 1999-ին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը,իսկ 2003-ին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակեց պաշտոնավարել՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։

Անդրանիկ Մարգարյանը հայաստանյան   քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965-ից։ 1968-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։

Անդրանիկ Մարգարյանի մահը ծանր անդրադարձավ նաև քաղաքական կյանքի վրա: Այդ մասին փաստեցին  Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրիմին այցելած  հարազատները, կուսակից ընկերները, ընկերներն ու համախոհները:

Անդրանիկ Մարգարյանի ընկերը, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը նշեց, որ իր կյանքը հայրենիքին նվիրաբերելու ճանապարհով Անդրանիկ Մարգարյանը հասավ բարձր պաշտոնի, սակայն շարունակեց մնալ այնպիսին, ինչպիսին կար պատանի տարիներին՝ զգացմունքային ու միշտ ոգևորված:

Աժ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով` Մարգարյանը հիշողություն չի դարձել, քանի որ նրա ծրագրերը դեռ իրագործման ճանապարհին են:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ