22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պոլսո պատրիարքության անհասկանալի քայլերը

Այն, որ ապրիլի 24-ին Պոլսո պատրիարքության ոչ մի եկեղեցում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող զանգերի 100 ղողանջներ չեն հնչելու, ցույց է տալիս, որ Պոլսո պատրիարքությունն իրեն դուրս է դնում հայության ընդհանուր քայլերից:

Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշեց, որ բավական երկար ժամանակ է, ինչ Պոլսո պատրիարքարանն անկազմակերպ վիճակում է, քանի որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը երկար ժամանակ է, ինչ հիվանդ է ու պատրիարքական ընտրություններ չեն կատարվում, քանի որ թուրքական իշխանությունների ու պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի ձեռքով պատրիարքական ընտրությունները շարունակ տապալվում են:

«Քանի որ չկա պատրիարք, այդ համայնքը գտնվում է առանց ղեկավարի, օրեցօր խորանում են եղած խնդիրները: Նույնիսկ աթեիստական խորհրդային ժամանակաշրջանում Ստամբուլի պատրիարքության դերը կարեւորված էր, եւ ամեն կերպ նպաստում էին ցեղասպանության տարելիցները նշելուն:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը պատրիարքարանի եկեղեցիներում Գալիպոլիի ճակատամարտում զոհված երկու ազգերի` հայ և թուրք զինվորների համար հոգեհանգստի միջոցառումներ են տեղի ունենալու:

Պոլսո պատրիարքարանը հաճախ կատարում է քայլեր, որոնք ոչ թե  թուրքական իշխանությունների ճնշման արդյունք են, այլ վախի մթնոլորտում ինքնակամ արված քայլեր»,- ասաց թուրքագետը` նշելով, որ ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայության հոգևոր առաջնորդները հավաքվելու են Մայր Աթոռում, մինչդեռ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը չի գալու:

Բանախոսի խոսքով` Արամ Աթեշյանը պատճառաբանել է, որ Հայաստան չի կարող գալ, քանի որ ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ է անցկացնելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ