23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աբովյանցիների բաց նամակը

Համահայկական բնապահպանական ճակատին է դիմել Երևանի Աբովյան փողոցի բնակիչ Անուշ Առաքելյանը, ում նամակը ներկայացնում ենք ստորև:

«Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչներս օրերս ականատես եղանք, թե ինչպես կտրեցին մեր փողոցի վիթխարի ծառերից մեկը, որը հավանաբար մոտ 50 տարվա/կես դար/ կամ ավել պատմություն ուներ:

Մեր հարցին, թե ինչու՞ է կտրվում ծառը, և ո՞վ է թույլ տվել, մեզ ցույց տվեցին մի փասթաթուղթ, որտեղ գրված էր, որ ծառերը վարակված են «հոլանդական» հիվանդությամբ և անհրաժեշտ է հատել: Խրախուսելի է, որ մտահոգված եք կանաչ զանգվածի առողջացման հարցով: Պատկառելի մարդկանց 8 ստորագրություն, որոնք որոշում են կայացրել հատել այդ հիվանդ ծառերը:

1.ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀԱԱՀ Տնտեսագիտության ամբիոնի վարիչ կ.գ.թ. պրոֆեսոր՝ Ժ. Վարդանյան
2.ՀԱԱՀ տնտեսագիտության ամբիոնի կ.գ.թ. դոցենտ՝ Հ. Խուրշուդյան
3.ՀԱԱՀ անտառագիտության ամբիոնի կ.գ.թ. դոցենտ՝ Ա. Գրիգորյան
4. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ կ.գ.թ. ա.գ.դ. պրոֆեսոր՝ Կ. Դանիելյան
5.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ՝ Ա. Մարտիրոսյան
6. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղեկալ գ.գ.թ.՝ Ս. Մաքսապետյան
7. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-Էկոլոգ՝ Դ. Գրիգորյան
8. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ-դենդրոլոգ՝ Ա. Հազարապետյան:

Ուզում եմ դիմել մի քանի հարցով

Կա՞ արդյոք մի փաստաթուղթ որտեղ Դուք նույնպես դրել եք Ձեր ստորագրությունները և ստանձնել եք պարտավորություն նոր ծառեր տնկելու համար:

Կա՞ արդյոք, որևէ վերահսկող հանձնաժողով, որը հետևում է ծառատունկի աշխատանքներին: Փորձը ցույց է տալիս, որ հատված ծառերի փոխարեն աճում են բետոնե պատեր և սրճարաններ:

Հորդորում ենք Ձեզ հետևել հատած ծառերի փոխարեն նույն տեղում նոր ծառեր տնկելու գործընթացին և թույլ չտալ օգտագործել Ձեր ստորագրությունները այլ նպատակների համար: Հուսով լինենք, որ մեր երեխաներն ու թոռները հնարավորություն կունենան վայելել ծառերի առկայությունը մեր քաղաքում:

Ակնկալում եմ պատասխան իմ նամակին, որը բաց եմ գրում, քանի որ մեր քաղաքի բնակիչների մեծ մասին է հուզում այս հարցը, սակայն անպատասխան է մնում»:

Մեր կողմից ավելացնենք, որ նույն հարցերն են առաջանում նաև ծառերի խորը էտը թույլատրելու և իրականցնելու գործընթացին:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ