«Լիլիթ Մարգարյան» նորաձևության տան «Gallery 100» հավաքածու` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

2015թ. ապրիլի 7-ին կկայանա հայրենական նորաձևության հիմնադիրներից մեկի՝ Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» հավաքածուի ցուցադրությունը։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառումն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը, որն ուղեկցվել է պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Դիզայները կատարելության է […]