29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Լիլիթ Մարգարյան» նորաձևության տան «Gallery 100» հավաքածու` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին

2015թ. ապրիլի 7-ին կկայանա հայրենական նորաձևության հիմնադիրներից մեկի՝ Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» հավաքածուի ցուցադրությունը։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

 

Միջոցառումն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ:  

 

 Հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը, որն ուղեկցվել է պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Դիզայները կատարելության է հասցնում 1915-ին վերապրած հայ կին-անհատին, ով ոչ միայն կարողացել է պահպանել բարոյական բարձր արժեքները, այլև գեղարվեստի մեծ վարպետների սերունդ է դաստիարակել:

 

Հավաքածուի հիմնական նմուշները զգեստներն են, որոնք 20-րդ հարյուրամյակի հայ  նկարիչների ստեղծագործություններից  ոգեշնչման արդյունք են:

 

Ներկայացվող դեֆիլեի առանձնահատկություններից են լինելու նաև Նուռի՝ հատուկ այս միջոցառման առթիվ ստեղծած աքսեսուարները, որոնք զարդարելու են հավաքածուի նմուշները:

 

Ներկայացվում է մի ամբողջ դարաշրջան՝ մարմնավորված թափանցիկ շիֆոնի ծփանքներով, նրբերանգ քաշմիրով, կաշվե ժանյակներով ու մանեկեններով:

 

 Լիլիթ Մարգարյանի հավաքածուի  հիմքում Սարյանի, Հակոբյանի,  Կալենցի, Գառզուի և  նման մեծանուն նկարիչների փորագրանկարներն են: Երկրաչափական ձևվածք, անխառն (մոնոքրոմ) գույներ, անհարմարվողականություն (նոնկոնֆորմիզմ), մինիմալիզմ և բազմաոճություն (էկլեկսիկա). հավաքածուն իրավամբ կարելի է համարել ուլտրանորաոճ: Համաշխարհային պոդիումների առաջադրած պահանջն էլ հենց դա է: Ֆուտուր ուրվագծերը ապշելու չափ ներդաշնակ են հայուհու կողմից մշտապես սիրված հայկական  ավանդական օձիքների հետ՝ մի ամբողջ ժողովրդի պատմությամբ  խամրած երանգներով:

 

Մանեքենուհիների սանրվածքն ապահովելու է ոճաբան Սեդրակ Ղամբարյանը,  դիմահարդարումը՝ Make-Up Atelier-ի ՝ Մադլեն Խաչատրյանի ղեկավարությամբ:

 

Նորաձևության ոլորտի այս իրադարձությունը, որն անդրադարձել է պատմական կարևորագույն փաստին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, տեղի կունենա «Meridian Expo Centre» կենտրոնի մեծ սրահում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ