12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Պարզվում է` նման կուսակցություն էլ գոյություն ունի. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ պարզվում է` Հայաստանում գոյություն ունի «Մեր տունը Հայաստանն է» անունով կուսակցություն:

«Վերջինս հրապարակել է իր՝2014 թվականի գործունեության, կամ ավելի ճիշտ կլինի ասել, չգործելու փաստն արձանագրող տարեկան հաշվետվությունը: Ըստ փաստաթղթի՝ նշված կուսակցությունը 2014 թվականի հունվարի 1 -ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական մուտքեր և ելքեր չի ունեցել: Կուսակցությունը նախորդ տարվա ընթացքում շարժական և անշարժ գույք ևս չի ունեցել: Մի խոսքով՝ զրո շարժ և վերջ: Սակայն պարզվում է՝ «Մեր տունը Հայաստանն է»-ն, որը. մինչ օրս ոչ մի անգամ ընտրությունների չի մասնակցել և ընդհանրապես իր գոյության մասին զգացնել չի տվել, բավականին հին կուսակցություն է, պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ այն ստեղծվել է հեռավոր՝ 2004 թվականին: Որպես հիմնաղիրներ նշված են Վաչագան Չիբուխչյան, Կոստան Կոստանյան, Էդուարդ Բաշրաթյան, Նաիրա Երեմյան և Աշոտ Բաղդասարյան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ