12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Դատախազությունը վերահսկում է

   Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է հսկողություն իրականացնել նախաքննության օրինականության նկատմամբ: Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում հանցագործության համար  քրեական պատասխանատվության անխուսափելիության […]

՛՛Գուցե ինքը չի սպանել, գուցե մի ուրիշներն ե՞ն սպանել՛՛ /վիդեո/

Քրեագետ Սերգեյ Գալոյանը կարծում է, որ Գյումրիում ոճրագործության հեղինակ Վալերի Պերմյակովին պետք է հանձնել հայ իրավապահների դատին և ոչ թե ռուսների: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հիշեցրեց, որ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը դատվեց ՌԴ-ում, Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, Չեխիայում, այսինքն՝ այն երկրներում, որտեղ կատարվել են դեպքերը: Քրեագետի խոսքով՝ Պերմյակովի ցուցմունքը լրիվ խեղկատակություն է, և ստիպում է […]

Ինչու է Երևանի տրանսպորտն այս օրին

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նատալիա Լափաուրիի խոսքով՝ բոլոր մայրաքաղաքներում տրանսպորտի հարցը լուրջ է ու Երևանի քաղաքապետարանի օրակարգում ևս դրված է այդ խնդիրը: ՛՛Ավագանու ՀՀԿ խմբակցությունը, քաղաքապետարանն ու քաղաքապետը ուշադրության կենտրոնում են պահում այդ հարցը: Այնպես չէ, որ որևէ բան չի արվում, ուղղակի բավական լուրջ խնդիրներ են առաջացել տարբեր տարիներին ու կուտակվել են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն […]

Որոշում է կայացվել Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավելու մասին

Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում կատարված սպանության եւ մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում օրենքով սահմանված կարգով շարունակվում է:  ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում է հանցագործության հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովմանը, ինչպես նաեւ հնարավոր բոլոր վարկածների ստուգմանն ուղղված անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ: […]

Հերմինե Նաղդալյանը հանդիպել է

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հունվարի 14-ին հանդիպել է ՀՀ-ումՈւկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական-տնտեսական կապերին, փոխգործակցությանը տարբեր ոլորտներում, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը, միջազգային կառույցներում համագործակցությանը: Անդրադառնալով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ զրուցակիցներն անհրաժեշտ են համարել առավել սերտացնել մշակութային կապերը, խորացնել եւ ամրապնդել առեւտրատնտեսական […]

Լուսինե Բադալյանը ներողություն է խնդրում

Այսօր առավոտից ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկվում է այն, որ Երևանի քաղաքապետարանում երեկ կայացած լրագրողների ընդունելությանը մի շարք հայտնի մարդիկ են մասնակցել: Նրանց թվում է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով անդրադարձել է այդ քննարկումներին. ՛՛Քանի որ կրքերը գնալով թեժանում են ,արտահայտվեմ վերջին անգամ.երեկվա քաղաքապետարանի հավաքույթը տժժալ չէր, այլ ընդամենը լրագրողների հավաք՝ առանց երաժշտության , երգ ու պարի […]

Ձվեր են նետել Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի ուղղությամբ

Սգո ավտոերթի մասնակիցները քիչ առաջ ձվեր են նետել Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի ուղղությամբ՝ պահանջելով, որ որեւէ մեկը ներքև իջնի: Ակցիայի վայր է ժամանել Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը, ով պահանջում էր շատ արագ դադարեցնել բողոքի գործողությունը: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ՀՀ օրենքները չեն գործում, քանի որ իրենք համաձայնել են սպանության մեջ կասկածվող անձին եւ քրեական գործի […]

Մահացել է Յուրի Էլոյանը

Այսօր առավոտյան լուսադեմին` ծանր հիվանդությունից հետո` 74 տարեկան հասակում մահացել է անվանի հայ ռեժիսոր, մանկավարժ, դերասան Յուրի էլոյան: Յուրի Էլոյանը բազում բեմականացումների հեղինակ էր: Առանձնակի արժեք ունեն նրա հեռուստաթատրոնի մի շարք բեմադրությունները: Դրանցից են` Ե. Շվարց, “Երկու թխկի” (կեն­դանի եթեր), Ա. Պետրոսյան, “Աբգար դպիր Թոխաթեցին”, Վ. Սարոյան, “Մարդկային կատակերգություն”, Ա. Չեխով, “Հիվանդասենյակ N16” (վերջին երկուսի […]

“Շարլի Էբդո”-ի ահաբեկիչների հանցակիցը ձերբակալվել է թուրք-բուլղարական սահմանը հատելիս

Փարիզում գտնվող  «Շարլ Էբդո» երգիծական հանդեսի գրասենյակում 12 աշխատակիցների սպանդ իրականացրած Շերիֆ և Սաիդ Քուաշի եղբայրների  հանցակիցը` Ֆրիզ-Ջոլի Ջոաքինը ձերբակալվել է Բուլղարիայում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Միլլիյեթ» օրաթերթի տեղեկացմամբ` Բուլղարիայի Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ջոաքինը ձերբակալվել է իր 3 տարեկան որդու հետ  Քափըքուլեյի մաքսակետից թուրք-բուլղարական սահմանը հատելիս: Ֆրանսիայի դատական իշխանությունները հենվելով Ջոաքինին  արտահանձնելու պահանջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի