12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Այդ դուք եք ահաբեկիչ. ԻԼԻՊ անդամի տեսաուղերձը /վիդեո/

Լրագրողները պարզել են, որ ահաբեկիչ Ամեդի Կուլիբալին, ով Փարիզում 4 հոգու սպանեց, մինչ  հրեական խանութի վրա հարձակումը տեսաուղերձ է հրապարակել, որում հայտնել է, որ ԻԼԻՊ տեռորիստական խմբավորման անդամ է,եւ մինչեւ վերջ կգնա` հանուն ահաբեկչության: «Այն, ինչ մենք անում ենք, օրինական է, քանի որ հենց այդպես է պետք: Այդ դուք եք ահաբեկիչներ, որ մարդկանց սպանում եք: Իսկ ես պաշտպանում եմ մեր մարդկանց իրավունքները»,- ասել է ահաբեկիչը: Հանցագործը Ֆրանսիան անվանել է ահաբեկիչ-պետություն, որը սպանում է  մահմեդականներին: Հետեւաբար, նրա կարծիքով, այս երկրի վրա յուրաքանչյուր հարձակում արդարացված է: Նա ասել է նաեւ, որ Կուաշի եղբայրները, ովքեր հարձակվել էին ֆրանսիական  երգիծական շաբաթաթերթի վրա,  իրենց անդամներն են:

Ռուսական կողմը չի ցանկանո՞ւմ հանձնել Պերմյակովին. փաստաբանը մանրամասնեց/վիդեո/

Հայաստանի հանրապետության օրենսգրքով  ամբողջ ընտանիքի սպանդ իրականացրած՝ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան թիվ 102 ռազմական հենակետի  զինծառայող Վալերի Պերմյակովին կարող են դատապարտել առավելագույնը ցմահ պատժաչափի: Այս հարցի շուրջ, այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում իրավական տեսանյունից պարզաբանումներ ներկայացրեց փաստաբան Նորայր Նորիկյանը: ՛՛Նշված քրեկան գործի նախաքննությունը պետք է իրականացվեր Հայաստանի հանրապետության համապատասխան մարմնի կողմից և ենթադրվում է, որ ենթադրյալ կասկածյալին […]

՛՛Սա ի՞նչ խենթություն է՛՛

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Կանխվեցին հակառուսական դրսևորումներ’,-ասում է Արմեն Ռուստամյանը՝ Գյումրու ողբերգական սպանության մասին: Սա ի՞նչ խենթություն է: Ո՞վ է կանխել, որտե՞ղ է կանխել, ինչպե՞ս է կանխել մի բան, որ չի եղել: Գուցե ՀՀ ԱԺ պատգամավորներն ուզում էր ասել՝ ՛՛չկանխվեց մի ընտանիքի սպա՞նդ՛՛: Բայց ասել, որ կանխվել է ինչ որ բան, պետք […]

Ծուխ մետրոյում. կա զոհ /վիդեո/

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի մետրոյում տարածված ծխի հետեւանքով մեկ մարդ մահացել է, կան տասնյակ տուժածներ: Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի ամենաբանուկ կայարանում, ծուխը սկսել է տարածվել ստորգետնյա թունելում:   Ծխահարվելու արդյունքում մի կին է մահացել, ում անձն առայժմ պարզված չէ: Եւս 84 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են: Մետրոյի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել […]

Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է. նա գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երեւանի “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով: Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա: Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում […]

“Ա՛յ ոչխար, զանգում եմ, խի՞ չես վեկալում…”. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Գոռ Ասատրյանի գործի դատական քննությունը: Մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: 30-ամյա Գոռ Ասատրյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է գնահատել հետեւյալը: Ամբաստանյալ Գոռը եւ տուժող Անդրանիկը՝ երկուսն էլ՝ Ասատրյան, բարեկամներ չեն, համագյուղացիներ […]

Ի՞նչն է միավարում Մոցարտի եւ Թաթուլի երկրպագուներին, Չեխովին եւ նորածին երեխայի վրա սվին-դանակով հարձակվողին. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբբրահամյանը գրում է. “Կիրակի օրը Ֆրանսիայում ու եվրոպական մի շարք այլ երկրներում տեղի են ունեցել բազմամարդ ցույցեր՝ “հանուն համամարդկային արժեքների”: Իսկ կա՞ն արդյոք այդպիսիք: Արժեքներ, որոնք միավորում են մահմեդականներին եւ քրիստոնյաներին, Մոցարտի եւ Թաթուլի երկրպագուներին, Չեխովին եւ նորածին երեխայի վրա սվին-դանակով հարձակվողին: Ինձ թվում է, որ այդպիսի արժեքներ չկան: Ամեն մի […]

Վարդանիկը զարմացրել է գյումրեցիներին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Գյումրիում զայրույթի ալիք է բարձրացրել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, թե պատրաստ է ողջ մնացած երեխային որդեգրել: Գյումրեցիների մի մասը կարծում է, որ Վարդանիկը երեխային ուզում է որպես մարդասպան մեծացնել, քանի որ նրա խնամքին մնացած եղբորորդիները բոլորի աչքի առաջ են, մասնավորապես՝ սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանը: Մյուս մասն էլ ասում […]

Ո՞վ է խմել Լեւոնի հետ. Իրավունք

Ավանդույթի համաձայն՝ ամենատարբեր կազմակերպություններն ու կառույցները Ամանորից առաջ իրենց աշխատակիցների համար կազմակերպում են, այսպես կոչված, կորպորատիվ երեկույթներ՝ հին տարին ճանապարհելու եւ նորը դիմավորելու նպատակով։ Գործող ավանդույթից հեռու չեն մնացել նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները եւ նախորդ տարեվերջին իրենց կուսակիցների համար կազմակերպել են կորպորատիվ երեկույթ։  Ըստ “Իրավունք”-ի, Միջոցառմանն անձամբ մասնակցել է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ “Մուսալեռ” ռեստորանում անցկացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի