՛՛Սա ի՞նչ խենթություն է՛՛
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.
՛՛Կանխվեցին հակառուսական դրսևորումներ’,-ասում է Արմեն Ռուստամյանը՝ Գյումրու ողբերգական սպանության մասին: Սա ի՞նչ խենթություն է: Ո՞վ է կանխել, որտե՞ղ է կանխել, ինչպե՞ս է կանխել մի բան, որ չի եղել: Գուցե ՀՀ ԱԺ պատգամավորներն ուզում էր ասել՝ ՛՛չկանխվեց մի ընտանիքի սպա՞նդ՛՛: Բայց ասել, որ կանխվել է ինչ որ բան, պետք է հաստատ իմանալ, որ այդ ինչ որ բանը պատրաստվում էր:
Հնարավո՞ր է արդյոք, որ ՛՛հակառուսական դրսևորումները՛՛ Արմեն Ռուսատմայանի ուղեղում էր գծագրվել, և նա հիմա ուրախ է, որ այն կանխվել է: Այդ դեպքում նա հավանաբար կիմանա նաև, թե ո՞վ, որտե՞ղ և ինչպե՞ս է կանխել: Այլոց հայտնի՞ են ՛՛հակառուսական դրսևորումներ՛՛ և դրա կանխման դեպք Հայաստանում: Թե՞ սպանված ընտանիքի սպանության շարժառիթները հասկանալու քննարկումներն արդեն իսկ ՛՛հակառուսական դրսևորումներ՛՛ են, և հիմա արդեն այն կանխվել է: Իսկապես, այդ սպանության շարժառիթները Հայաստանում հասկանալը կանխվել է՛՛: