15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Այդ դուք եք ահաբեկիչ. ԻԼԻՊ անդամի տեսաուղերձը /վիդեո/

Լրագրողները պարզել են, որ ահաբեկիչ Ամեդի Կուլիբալին, ով Փարիզում 4 հոգու սպանեց, մինչ  հրեական խանութի վրա հարձակումը տեսաուղերձ է հրապարակել, որում հայտնել է, որ ԻԼԻՊ տեռորիստական խմբավորման անդամ է,եւ մինչեւ վերջ կգնա` հանուն ահաբեկչության:

«Այն, ինչ մենք անում ենք, օրինական է, քանի որ հենց այդպես է պետք: Այդ դուք եք ահաբեկիչներ, որ մարդկանց սպանում եք: Իսկ ես պաշտպանում եմ մեր մարդկանց իրավունքները»,- ասել է ահաբեկիչը:

Հանցագործը Ֆրանսիան անվանել է ահաբեկիչ-պետություն, որը սպանում է  մահմեդականներին: Հետեւաբար, նրա կարծիքով, այս երկրի վրա յուրաքանչյուր հարձակում արդարացված է: Նա ասել է նաեւ, որ Կուաշի եղբայրները, ովքեր հարձակվել էին ֆրանսիական  երգիծական շաբաթաթերթի վրա,  իրենց անդամներն են:


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ