19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուսական կողմը չի ցանկանո՞ւմ հանձնել Պերմյակովին. փաստաբանը մանրամասնեց/վիդեո/

Հայաստանի հանրապետության օրենսգրքով  ամբողջ ընտանիքի սպանդ իրականացրած՝ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան թիվ 102 ռազմական հենակետի  զինծառայող Վալերի Պերմյակովին կարող են դատապարտել առավելագույնը ցմահ պատժաչափի:

Այս հարցի շուրջ, այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում իրավական տեսանյունից պարզաբանումներ ներկայացրեց փաստաբան Նորայր Նորիկյանը:

՛՛Նշված քրեկան գործի նախաքննությունը պետք է իրականացվեր Հայաստանի հանրապետության համապատասխան մարմնի կողմից և ենթադրվում է, որ ենթադրյալ կասկածյալին պետք է մեղադրանք առաջադրվեր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու հատկանիշներով և պետք է քրեկան պատասխանության ենթարկվեր Հայաստանի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Արծարծվող հարցը կարգավորված է Հայաստանի հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1995-97 թվականներին կնքված ՀՀ տարածքում Ռուսաստանի բազայի և այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության փոխադարձ իրավական օգնության համարհարցերի մասին համաձայնագրով՛՛,-օրենքին հղում արեց փաստաբանը:

Փաստաբանը մարդկային տեսանյունից խստորեն դատապարտում է այս հանցագործությունը և գտնում, որ այս քստմնելի հանցագործության հեղինակը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ:

՛՛ Որոշակի շփոթվածություն կա նաև ՀՀ իրավապահների և իրավասու մարմինների կողմից, քանի որ ռուսական կողմից նման անակնկալ է մատուցվել, որ նրանք չեն ցանկանում հանձնել հիշյալ անձին՛՛,-նշեց Նորայր Նորիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ