10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 5, 2015

Հայ փոքրիկները` Ամանորին. մաս 7-րդ /ֆոտոշարք/

Հիշեցնենք, որ տոնական այս օրերին Henaran.am-ը ներկայացնում է հայ փոքրիկների ամանորյա լուսանկարները: Քանի որ մեր փոքրիկ ընթերցողները շատ են, նրանց լուսանկարները մենք կներկայացնենք մաս-մաս: Այսօր ներկայացնում ենք Հասմիկ Պետրոսյանի, Նարե Արսենյանի, Արեն Ղազարյանի, Սոնա Խունոյանի եւ Էլինա Յազուլյանի  լուսանկարները: Նախորդ ֆոտոշարքը` այստեղ:

Նավապետը ձախորդ էր, բայց նավը մերն էր

 Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Վահան Հովհաննեսյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ի նկատի ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ իր խոսքում մի ուշագրավ հայտարարություն արեց. “Նավապետը ձախորդ էր, բայց նավը մերն էր ու երբեք ու երբեք ձախորդ նավապետից ազատվելու համար պատրաստ չէինք նավը խորտակել: Բայց արձագանքը համաչափ չեղավ. ձերբակալություններ, թերթերի […]

Սերգո Կարապետյանի նախընտրած նվերը /վիդեո/

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ամանորին նախընտրում է գրքեր նվիրել: ՛՛Ես ավելի շատ աշխատում եմ գրքեր նվիրել, որ երեխաներս կարդան, ավելի շատ լավ գրքեր եմ նվիրում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում իր նապապատվությունները ներկայացրեց նախարարը: Իսկ որպես նախարար նա ցանկանում է, որ այս տարի գյուղատնտեսությունը ծաղկի, կարկուտներ քիչ լինեն: Մանրամասները՝ տեսանյութում:

Տարվա բարություն. 2014-ի ամենաբարի արարքները

Պատերազմների, չարիքի ու սպանությունների կողքին այս աշխարհում կա նաեւ բարին, առանց որի ապրելն անիմաստ կլիներ: Մարդիկ պատրաստ են բարի գործ կատարել անծանոթ մեկի համար, առանց ակնկալիք ու շատ ունենալու, եւ հենց սա է առաջ տանում աշխարհը: adme.ru-ն ներկայացրել է 2014-ին կատարված ամենաբարի արարքներից մի քանիսը: 99-ամյա Լիլիան Վեբերն ամեն օր զգեստներ է կարում կարիքի մեջ […]

Նախագահի նստավայր այցելած երեխաների մաղթանքը /վիդեո/

 Տարեմուտի օրերին նախագահ Սերժ Սարգսյանն ու տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում հյուրընկալել էին զոհված եւ հաշմանդամ դարձած բազմաթիվ ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների եւ զինծառայողների երեխաների ու թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաեւ սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաների: Երեխաների ցանկությունները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Մահվան ելքով ավտոպատահար

Հունվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7-րդ կմ-ին` Ծաղկահովիտ գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԳԱԶ-3302», «ՎԱԶ-21099» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2105»-ի ուղևորուհին` 1965 թ. ծնված  Ալվարդ Սաֆարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի