13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նավապետը ձախորդ էր, բայց նավը մերն էր

 Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է.

“Վահան Հովհաննեսյանի վերջին հրաժեշտի արարողության ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ի նկատի ունենալով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ իր խոսքում մի ուշագրավ հայտարարություն արեց. “Նավապետը ձախորդ էր, բայց նավը մերն էր ու երբեք ու երբեք ձախորդ նավապետից ազատվելու համար պատրաստ չէինք նավը խորտակել:

Բայց արձագանքը համաչափ չեղավ. ձերբակալություններ, թերթերի փակում, կուսակցության նկատմամբ համընդհանուր բռնություններ”: 

Հրանտ Մարգարյանը փաստացի քաղաքական գնահատական տվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին եւ կարծում եմ վերջ դրեց այն խոսակցություններին, որ երբեւէ ազգային գաղափարներով եւ պետությանը ծառայելու էներգիայով լցված ՀՅԴ-ն կարող է քաղաքական պատասխանատվություն կիսել անհայրենիք եւ սեփական գրպանի մասին մտածող լեւոնականների հետ: 

Ի դեպ, ես միշտ էլ պնդել եմ, որ դաշնակցությունն ու լեւոնականները միասին ճանապարհ չեն անցնի”:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ