08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

՛՛Գուցե ինքը չի սպանել, գուցե մի ուրիշներն ե՞ն սպանել՛՛ /վիդեո/

Քրեագետ Սերգեյ Գալոյանը կարծում է, որ Գյումրիում ոճրագործության հեղինակ Վալերի Պերմյակովին պետք է հանձնել հայ իրավապահների դատին և ոչ թե ռուսների: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հիշեցրեց, որ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը դատվեց ՌԴ-ում, Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, Չեխիայում, այսինքն՝ այն երկրներում, որտեղ կատարվել են դեպքերը:

Քրեագետի խոսքով՝ Պերմյակովի ցուցմունքը լրիվ խեղկատակություն է, և ստիպում է հայ հանրությանը կասկածել, որ նա մենակ է գործել, նույնիսկ որ ինքն է հանցագործը: ՛՛Գուցե ինքը չի սպանել, գուցե մի ուրիշներն ե՞ն սպանել, ինձ ստիպում են կասկածել ամեն ինչին՛՛,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե ռուս զինծառայողը հնարավոր է, որ ադրբեջանական լրտես է, ապա Գալոյանը դա հավանական չի համարում, քանի որ նախ համարում է, որ հակառուսական տրամադրություն չկա Հայաստանում և ոչ ոքի էլ ձեռք չէր տալիս նման տրամադրության ստեղծումը: 

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել են ընտանիքի 6 անդամների դիերը եւ 6 ամսական վիրավոր երեխան, ում տեղափոխել են հիվանդանոց:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ