12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Ինչպես չի կարելի հագնվել. դեկտեմբերի աստղային ամենաանճաշակ զգեստները /ֆոտո/

Ռուս ոճաբանները շարունակում են ներկայացնել անցած ամսվա թե լավագույն, թե ամենաանճաշակ աստղային զգեստները: Դեկտեմբեր ամսին իրենց անճաշակ հագուստներով աչքի են ընկել Ռիտա Օրան, Ջենիֆեր Լոպեսը, Կարոլինա Կուրկովան, Քեյթ Հադսոնը, Ֆելիստի Ջոնսը, Ալիսա Միլանոն, Տեսսա Թոմսոնը, Նիկի Մինաժը եւ երգչուհի Լորդը: Ներկայացնում ենք նրանց անճաշակ զգեստները` ֆոտոշարքի տեսքով:

51-ամյա կինը սեռական հարաբերությունների մեջ է մտել 14 տարեկանի հետ

Ռուսաստանում 51-ամյա կին է ձերբակալվել, ով մեղադրվում է 14-ամյա անչափահասի հետ սեռական կապի մեջ մտնելու մեջ: Ոստիկանությունը կասկածներ ունի, որ այլ անչափահասներ եւս սեռական կապի մեջ են մտել կնոջ հետ: Պարզվել է նաեւ, որ կինը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

՛՛Եթե ընդհանուր ուղղությունը երկրի համար դրական է, ինչո՞ւ ոչ՛՛

 ”Ես հակված չեմ, որ իշխանության մեջ պետք է տեսնել միայն թշնամի, վատ կամեցող և երկրի ապագայի  մասին  մտածելու անընդունակ մարդիկ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցին, թե չի կարծում, որ իշխանությունները պատճառ չունեն սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու։ ՛՛Ես կարծում եմ, որ  իսկապես այն մասնագիտական հանձնախումբը, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակել […]

Սերժ Սարգսյանը նշանակել է

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 20-րդ հոդվածի 4-րդ մասերը  ՀՀ նախագահի  որոշմամբ Հայկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

Պերմյակովն օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի. Գեւորգ Կոստանյան

“Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ մենք բոլորս կտեսենք ու հնարավորություն կունենանք հետեւել թե´ ամբողջ ընթացակարգին, եւ թե´ պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացը”,-Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած սպանդի հարցով նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։ Նա վաղը՝ հունվարի 14-ին կայցելի […]

Ծիծաղեց մահվան վրա…/վիդեո/

Փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանի համար կյանքը պայքար է: Պայքարի ճանապարհին Բաբայանը ամեն տեսակի անակնկալի էլ սպասում է: Յուրատեսակ լավատեսությամբ ու հումորի զգացումով օժտված այս մարդը ծիծաղեց մահվան վրա…. Ամենածանրը սակայն հպարտ հայի համար՝ ընկերոջ կորուստն է… Հիշեցնենք, որ 2013 թվականի օգոստոսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորովեցին երեք սպաներ և մեկ պայմանագրային զինծառայող: Սպաներից […]

Հիվանդը հեռացել է հիվանդանոցից առանց սրտի /ֆոտո/

24-ամյա Ստեն Լարկինը գտնվում էր հիվանդանոցում եւ սպասում, թե բժիշկները երբ կփոխպատվաստեն նրա սիրտը: Լարկինը խնդրել է բժիշկներին թույլ տալ իրեն որոշ ժամանակով տուն գնալ: Բժիշկները համաձայնվել են, սակայն տղան առանց սրտի է տուն գնացել, սրտի փոխարեն նրա մարմնին փակցված է եղել 6.5 կիլոգրամանոց սարք, որը նրան սրտի փոխարեն է ծառայել: Բժիշկները այս մեթոդը սկսել […]

Ոչ մի օտար ազգ այս հող չի մտել /վիդեո/

՛՛Սա այն աշխարհն է, որտեղ ոչ մի օտար ազգ ոտք չի դրել՛՛,-մեզ հետ զրույցում իր նոր երգի ծննդի մասին խոսեց աշուղ Ռազմար Սասունցին: Երգը նվիրված է հերոսական Շամշադինին: Սա Հայաստան աշխարհի այն պատմական կտորներից է, որի սահմանները պաշտպանվում են արյան ու հպարտության փոխներգործման արդյունքում: Երգի գաղափարը աշուղին տվեցին  ծնունդով Տավուշի մարզի Իծաքար գյուղից՝ Սեյրան Չիլինգարյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի