12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Գյումրին պաշտպանեց Հայաստանը. Ժամանակ

Երեկ Գյումրիում տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Հունվարի 12-ին քաղաքում տեղի ունեցած սպանդի քննության, այսպես ասած, իրավական ենթակայության ընթացքից և ընդհանրապես ոճրագործության փաստից առանց այդ էլ վրդովված ու զայրացած գյումրեցիները բողոքի զանգվածային ինքնաբուխ ակցիա են իրականացրել քաղաքում և շարժվել դեպի Գյումրիի ռուսական ռազմակայան, որտեղ ներկայացրել են հանցագործ՝ 6 հոգանոց ընտանիքը գնդակահարած ռուս զինծառայող Պերմյակովին Հայաստանի […]

Ինքնասպան եղած 22-ամյա Լիանան հղի է եղել. մանրամասներ. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛2014թ. դեկտեմբերի 18-ին Արաբկիր վարչական շրջանի բարձրահարկ շենքի 8-րդ հարկից ցած նետվելու միջոցով ինքնասպան եղած 22-ամյա Լիանայի ինքնասպանության գործով մեղադրյալ կա։ Մեր տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ աղջիկը 4 ամսական հղի է եղել։ ՛՛Ժողովուրդ՛՛-ը գրել էր, որ Լիանան ինքնասպան էր եղել իր ծննդյան օրը, ամուսնացած չէր և ապրում էր հոր, տատիկի և […]

Ազգային ժողովը խախտել է Սահմանադրությունը. Ժողովուրդ

Այս տարվա առանձնահատկություններից մեկն էլ, թերևս, այն է, որ ՀՀ վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված, չունի տարեկան գործունեության ծրագիր, քանի որ ՀՀ Աժ-ն անցած աշնանային նստաշրջանի ընթացքում այդ փաստաթուղթն այդպես էլ չհասցրեց հաստատել: ՀՀ Սահմանադրության 83.4 հոդվածի համաձայն՝ ՀՀ վերահսկիչ պալատի գործունեության ծրագիրը հաստատումէ ՀՀ Աժ-ն: Նույն ձևակերպումը տեղ է գտել նաև ՛՛Վերահսկիչ պալատի մասին՛՛ […]

Ռուսական կողմն ստիպված կլինի հանձնել նրան. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ ռուս հանցագործին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում: Երեկ նա հայտարարեց, որ հանցագործը դատվելու է Հայաստանի տարածքում: Դիրքորոշման փոփոխությունը նրա մոտ ի հայտ եկավ Բաղրամյան 26 կատարած այցից հետո: Նախագահականի մոտ նա հայտարարեց, որ այսօր, առավոտյան ժամը 10-ին մեկնելու է Գյումրի, ռազմաբազա: Մենք […]

Սևանից Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները […]

Դոլարը կրկին կբարձրանա. Հրապարակ

՛՛Հրապարակի՛՛ տեղեկություններով՝ դոլարի կուրսն այս մի քանի օրը ոչ կտրուկ, սակայն կրկին կբարձրանա: Քանզի բանկերն այդպես էլ չկատարեցին ԿԲ հրահանգը` չստեղծել դոլարային դեֆիցիտ: Բանն այն է, որ բանկիրները չեն վստահում ԿԲ-ին, զգուշավորություն են դրսևորում՝ մտածելով, որ ԿԲ-ն չի կատարի իր խոստումը և անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ քանակով արտարժույթ չի տրամադրի իրենց: ԿԲ-ի մյուս հորդորը` դրամային վարկեր […]

Դաշնակները գաղտնի հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ. Չորրորդ իշխանություն

Մինչ ՀՅԴ-ականները շարունակում են հրապարակային հայտարարել, թե Սերժ Սարգսյանի հետ իրենք չեն բանակցում ՍԴ բարեփոխումների շուրջ, դաշնակցական առանձին գործիչներ թաքուն հանդիպումներ են անցկացնում նախագահականում: Նախօրեին ուշ երեկոյան նախագահական նստավայր է մուտք գործել ՀՅԴ վերնախավի ներկայացուցիչներից Կիրո Մանոյանը: Ում հետ է նա հանդիպել եւ հարցերի ինչ շրջանակներ է քննարկվել՝ դժվար է ասել: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա […]

՛՛Ձևի համար՛՛ երկու-երեք տարի կնստի ու ազատ կարձակվի. Առավոտ

Ներկայացնում ենք ՛՛Առավոտի՛՛ խմբագրականից մի հատված. ՛՛Չեմ կասկածում նաև, որ Պերմյակովը կտարվի Ռուսաստան, այնտեղ ՛՛ձևի համար՛՛ երկու-երեք տարի կնստի ու ազատ կարձակվի: Բայց ես միշտ գերադասում եմ խոսել թչ թե ուրիշների, այլ մեր թերությունների մասին: Եկեք փորձենք հասկանալ, թե ինչն է սխալ ՛՛մեր մասով՛՛: Նախ՝ կարծում եմ, որ պետական մակարդակով պետք էր սուգ հայտարարել: Հասկանալի […]

Որքան կթանկանա էլեկտրաէներգիան. Հայկական ժամանակ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը երեկ հրավիրած ասուլիսում ակնարկել է, որ Հայաստանում էլէներգիայի սակագինը կարող է բարձրանալ: ՛՛Սակագների փոփոխությունները անխուսափելի են՛՛,- ասել է նա: Նախարարը, միևնույն ժամանակ, հայտարարել է, թե հավանաբար այս տարի սակագինը չի բարձրանա, ու նաև չի նշել, թե բարձրացման դեպքում որքան կկազմի նոր սակագինը: Ըստ ՛՛Հայկական ժամանակի՛՛ ունեցած հավաստի տեղեկությունների՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի