12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

”Անհեթեթություն են նման խոսակցությունները”

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը սխալ է համարում տեսակետը, թե Հայաստանը պետք է դուրս գա արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացից: ՛՛Եթե երկիրն ու բանակը ուժեղանալու են, բանակցային գործընթացը խանգարո՞ւմ է՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Քաղաքագետը շեշտեց, որ վերջին օրերին աշխարհում տեղի ունեցող գործընթացները իսլամիստների հետ կապված կարող են սպառնալիք դառնալ նաև Հայաստանի համար և այս […]

Լիտվայի դեսպանը ԱԺ փոխնախագահին է փոխանցել Լիտվայի Հանրապետություն այցելելու հրավերը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 15-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, բարձր է գնահատել հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները եւ արդյունավետ համարել նախորդ տարվա փոխգործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել դեսպան Պետրիկասին՝ հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար: […]

Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Հունվարի 15-ին, 16-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ի ցերեկը, 17-ին` շրջանների մեծ մասում, 18-ին՝ արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 1-2, 16-17-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով, ցերեկները նույնքան կնվազի:

Ի պատասխան գլխավոր դատախազի. ռուսական կողմը խախտել է պայմանագիրը

”Իրազեկ քաղաքացիների միավորում՛՛-ն անդրադարձել է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարությանը: Այսօր Գյումրիյում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ քանի որ ՌԴ զինվորական Վալերի Պերմյակովին մեղսագրվող հանցաքներից առաջինը եղել է զորամասը զենքով լքելը, ուստի հարցը ՌԴ իրավազորության ներքո է: Պարոն Կոստանյանը նաև ընդունեց այն փաստը, որ խնդիրը բարձրացվել է այն բանից հետո, երբ Պերմյակովը հայտնվեց […]

31 սահմանամերձ համայնքներ կազատվեն հարկերից

Կառավարությունը հունվարի 15-ի նիստում  հաստատեց մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի խոսքով, Հայաստանի  չորս մարզերից ցանկում ընդգրկվել են 31 համայնքներ: Որոշումը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:   Այդ համայնքներն են՝ Արարատի մարզից Երասխ համայնքը, Վայոց Ձորի մարզից՝ Խաչիկ, […]

՛՛Պաշտոնյաներից շատերը չգիտեն յուրաքանչյուր ՀՀ միջպետական պայմանագրի կանոնները՛՛

՛՛Որևէ պաշտոնայի կողմից որևէ իրավական դրույթի մեկնաբանությունը տվյալ պաշտոնատար անձի կարծիքն է, նույն Յուրի Խաչատուրովը, որը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է, կարող է  փաստի կապակցությամբ իր կարծիքը և մտահոգությունը հայտնել, բայց որևէ մեկը ֆորմալ առումով չի կարող գնահատական տալ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու է Յուրի […]

“Россия24”-ը անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը /վիդեո/

Ռուսական “Россия24” հեռուստաալիքը անդրադարձել է ռուս զինծառայող  Վալերի Պերմյակովի կատարած դաժան սպանությանը Գյումրիում: Ժամկետային զինծառայողը գնդակահարել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին և ծանր վիրավորել 6 ամսական երեխային:

Մեզ պետք չեն Կոստանյանի լյալյաները. Լևոն Բարսեղյան

’’Դա հազարավոր մարդկանց պահանջն էր, որ երեկ հնչեց Գյումրիում: Կոստանյանի  այսօրվա ելույթը ակնհայտորեն մեր պահանջը չէր: Մեզ թող չփորձեն իրենց տեքստերով կշտացնել: Հեքիաթային տեքստեր գրելու համար թող առանձին մարդիկ չպահեն:Մեզ պետք է, որ հանցագործը դատապարտվի ՀՀ դատարանում և պատիժը կրի Հայաստանում: Առայժմ Գևորգ Կոստանյանի ասածները մոտ չեն մեր պահանջներին’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյումրիի ’’Ասպարեզ’’ ակումբի ղեկավար […]

Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարին

Հունվարի 14-ին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում (ԱՍԵԱՆ) ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը (նստավայրը` Ջակարտա) իր հավատարմագրերն է հանձնել ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Լե Լուոնգ Միհնին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։ Ողջունելով ԱՍԵԱՆ-ում ՀՀ առաջին դեսպանին` գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ դեսպան Աղաջանյանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի միջև համագործակցության զարգացմանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի