06 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

31 սահմանամերձ համայնքներ կազատվեն հարկերից

Կառավարությունը հունվարի 15-ի նիստում  հաստատեց մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի խոսքով, Հայաստանի  չորս մարզերից ցանկում ընդգրկվել են 31 համայնքներ: Որոշումը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:  

Այդ համայնքներն են՝ Արարատի մարզից Երասխ համայնքը, Վայոց Ձորի մարզից՝ Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի համայնքները, Գեղարքունիքի մարզից՝ Վահան համայնքը, Տավուշի մարզից՝ Ներքին Կարմիր աղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, (Իջեւանի շրջան), Մոսեսգեղ, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարիգյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սեւքար, Այգեհովիտ, Ոսկեպար, Վերին Կարմիրաղբյուր համայնքները:

“Սա այն ցանկն է, որ տվել ենք արտոնություններ, կարծում եմ, որ սա մեծ աջակցություն է մեր համայնքներին: Նաեւ վերջերս տեղի ունեցան կրակոցներ, ինչի համար մենք հանձնաժողով ենք ստեղծել ու փոխհատուցելու են բոլոր նրանց, ովքեր տուժել են: Մենք ուշադիր ենք լինելու նրանց հոգսերին”,-ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ