15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Պաշտոնյաներից շատերը չգիտեն յուրաքանչյուր ՀՀ միջպետական պայմանագրի կանոնները՛՛

՛՛Որևէ պաշտոնայի կողմից որևէ իրավական դրույթի մեկնաբանությունը տվյալ պաշտոնատար անձի կարծիքն է, նույն Յուրի Խաչատուրովը, որը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է, կարող է  փաստի կապակցությամբ իր կարծիքը և մտահոգությունը հայտնել, բայց որևէ մեկը ֆորմալ առումով չի կարող գնահատական տալ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու է Յուրի Խաչատուրովը ասել, որ Գյումրիում  վեց անձի սպանության մեղադրյալ Վալերի Պերմյակովը դատվելու է Հայաստանում: Ըստ Կոստանյանի՝  դրանք բոլորը կարծիքներ են:

՛՛Նրանք արտահայտում են իրենց դիրքորոշումը և ցանկությունը, իհարկե, լավ կլիներ, բոլորիս կողմից ընդունելի կլիներ, բայց մենք ունենք միջազգային այլ կարգավորումներ: Սա այն հարցն է, որ անպայման չի անձը իրավաբան լինի մասնագիտությամբ, որպեսզի այս երկու հոդվածները իրար համադրի: Ես վստահ եմ, որ մեր պաշտոնյաներից շատերը չգիտեն և պարտավոր չեն իմանալ յուրաքանչյուր ՀՀ միջպետական պայմանագրի կանոնները, բացառությամբ նրանց, ովքեր ի պաշտոնե պարտավոր են տեղյակ լինել՛՛,-նկատեց դատախազը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ