12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Նախաքննության ընթացքում Պերմյակովը մնալու է Հայաստանում. Կոստանյան

Գյումրիում վեց հոգու սպանության մեղադրյալ ռուս զինածառայող Վալերի Պերմյակովի արտահանձնման հարցը հիմա չի քննարկվել, չի քննարկվել նաև նրա ու հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի փոխանակման հարցը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա հայտարարեց, որ մեղավոր անձը, ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում: ՛՛Մենք բոլորս ականատես ենք լինելու ու հնարավորություն ենք […]

Գյումրիում սպանված ընտանիքի երեխային սկսել են կերակրել

“6 ամսական Սերյոժա Ավետիսյանը տուժել է բազկողմանի, շոկային վիճակից: Կտրող-ծակող գործիքով վնասվել է նրա որավայնը: Այս պահին դրական միտում կա: Երեխային սկսել են կերակրել զոնդով: Առավոտյան տվյալններով աննշան փոփոխություն կա, սակայն վիճակը մնում է կայուն ծանր: Առաջիկա օրերին դեռ երեխան շնչելու է արհեստական սարքով”,-կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ վարչապետի առաջարկով անդրադառանլով Գյումրիի սպանդից […]

Ալիեւն ու Դավութօղլուն հանդիպել են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, հայտնում է АПА գործակալությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությունն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի կարևորությունը: 

Հովիկ Աբրահամյանը խստապահանջ է լինելու

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գործադիր մարմնի անդամներից ակնկալում է ավելին, քան մինչեւ օրս եղել է: “Ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն եւ նախանձախնդրություն: Մենք ունենք շատ խնդիրներ եւ յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ իր ոլորտի տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի համար”,- ասաց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը […]

Կառավարությունը հարգեց հիշատակը

Հունվարի 15-ին կայացավ այս տարվա Կառավարության առաջին նիստը: Մինչ օրակարգին անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Գյուրիում ոճրագործության զոհ դարձած անձանց հիշատակը: Կառավարության անդամները հոտնկայս հարգեցին զոհերի հիշատակը:

Հնարավոր է, որ Պերմյակովը դատապարտվի և տեղափոխվի ՌԴ

Իմ նախկին փաստաբանական և իրավապաշտպան փորձից պետք է ասեմ, որ 2011 – 2012 թվականներին մի շարք գործերով զբաղվել եմ ռուս զինվորների պաշտպանությամբ, որոնք տարբեր զինվորական հանցագործություններ էին կատարել ռուսական բազայի տարածքում: Այդ քրեական գործերի նախաքննությունը և դատաքննությունը անց էր կացվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում գործող ՌԴ ռազմական քննչական մարմնի այնուհետև նույն տարածքում դատական նիստեր […]

Մերկելի լուսանկարը հանել են /վիդեո/

Իսրայելի մի շարք պարբերականներ Փարիզում տեղի ունեցած միասնության երթի լուսանկարներից հանել են Գերմանիայի կանցլեր անգլեա Մերկելի լուսանկարը: Ավելին, նրանք խմբագրել ու հանել են ահաբեկչության դեմ երթին մասնակցած բոլոր կին քաղաքական գործիչների լուսանկարները: Ապա խմբագրված լուսանկարը հայտնվել է թերթի առաջին էջում: Այս արարքը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:

Որտե՞ղ են եռյակ կամ քառյակ կոչեցյալները,՛՛Ազատամարտիկների դաշինքը՛՛ որտե՞ղ է

Ազատամարտիկ Սամվել Մինասյանը չի կարողանում զսպել իր ցավն ու զայրույթը : Նա այն արտահայտել է  գրառման տեսքով, որտ տեղադրված է  նրա facebook-ի էջում: Այն ներկայացնում ենք նույնությամբ. ՛՛ՀԱՐԳԵԼԻ!!! ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԹԵ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԻ ԱՅՍՕՐՎԱ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՈՒ ԱՐՅՈՒՆԱԼԻ ԱՅՍ ԴԺՎԱՐԻՆ ՆԵՂ ՕՐԵՐԻՆ ՈՐՏԵՂ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԵՌՅԱԿ ԿԱՄ ԷԼ ՔԱՌՅԱԿ ԿՈՉԵՑՅԱԼՆԵՐՆ ՈՎՔԵՐ ԿԵՂԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ ԷԻՆ […]

Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել. կա 2 զոհ

Հունվարի 15-ին, ժամը 07.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով, սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական վարկածի` Երևանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն ինտերնատի թիվ 53 սենյակում, էլ.ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի