19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախաքննության ընթացքում Պերմյակովը մնալու է Հայաստանում. Կոստանյան

Գյումրիում վեց հոգու սպանության մեղադրյալ ռուս զինածառայող Վալերի Պերմյակովի արտահանձնման հարցը հիմա չի քննարկվել, չի քննարկվել նաև նրա ու հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի փոխանակման հարցը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա հայտարարեց, որ մեղավոր անձը, ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում: ՛՛Մենք բոլորս ականատես ենք լինելու ու հնարավորություն ենք ունենալու հետևել ամբողջ ընթացքին վերջինիս քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելու ընթացքին:

Որպես հայ ու Գլխավոր դատախազ կարող եմ ու պաշտոնապես եմ ասում, որ դա բոլորիս ցավն է, բոլորս ունենք շատ զգացմունքային մոտեցումներ, և մենք, ամբողջ իրավապահ համակարգը, իշխանությունները բացարձակ հետևողական են այս հարցին, մենք ամեն ինչ անում ենք մեր օրենսդրության ու միջազգային իրավունքի տեսանկյունից և անելու ենք՛՛,-հավելեց Կոստանյանը: Ինչ վերաբերում է Պերմյակովի տված ցուցմունքին, որտեղ ասել էր, որ գնացել է զորամասից փախել է, գնացել ջուր խմելու, ապա սպանություն է գործել, և տեսակետներին, թե այդ ցուցմունքն աբսուրդային է, ապա Կոստանյանն ասաց, որ վարկածները կքննարկվեն, իսկ այս պահին կարող են խոսել միայն փաստերի մասին:

՛՛Ցուցմունքի խելամտությունը չի գնահատվում բովանդակությամբ պայմանավորված, այլ ապացույցների համակցության արդյունքում է գնահատվում: Երբ կիրականացվի ամբողջ քննությունը, կգնահատենք տվյալ ցուցմունքի արժանապատվության հարցը՛՛: 

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ նախաքննության ու դատաքննության ընթացքում մեղադրյալը գտնվելու է ՀՀ տարածքում ու պատժի է ենթարկվելու ՀՀ տարածքում, իսկ թե կոնկրետ որտեղ է նա գտնվելու, Կոստանյանը չասաց՝ նշելով, որ դա էական չէ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ