03 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հովիկ Աբրահամյանը խստապահանջ է լինելու

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ գործադիր մարմնի անդամներից ակնկալում է ավելին, քան մինչեւ օրս եղել է:

“Ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն եւ նախանձախնդրություն: Մենք ունենք շատ խնդիրներ եւ յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ իր ոլորտի տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի համար”,- ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը բացի այս ամենից  ակնկալում է նաեւ որակ եւ ամենակարեւորը՝ կարգապահություն:   “Ակտիվ նախաձեռնողականություն, բայց միեւնույն ժամանակ հում, չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն: Լինելու եմ խստապահանջ, եւ նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Մենք պետք է արդյունք ապահովենք, եւ ժողովուրդը մեր աշխատանքի արդյունքները պետք է տեսնի”,- ասաց վարչապետը: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ