12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2015

Պաստառները ՌԴ դեսպանատան փոստարկղը գցելուց հետո ցուցարարները շարժվեցին ՀՀ դատախազություն/վիդեո/

Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ հավաքված ակցիայի մասնակիցները 2 ժամ հետո շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Մինչև շարժվելը երթի մասնակիցնեորը դեսպանատան մոտ տեղադրված փոստարկղը գցեցին իրենց հետ բերված պաստառները: ՛՛Պաստառներն ենք գցում, քանի որ նրանք արժանի չեն նամակ ստանալուն՛՛,- ասաց ակցիայի մասնակից Գայանե Աբասյանը:  Գլխավոր դատախազության մոտ ակտիվիսները որոշել են կապնվել Գյումրիում տեղի ունեցող բողոքի ակցիայի […]

Սեյրան Օհանյանը քննարկել է

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում և Կենրոնական Ասիայում  ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ պարոն Ջեյմս Ապատուրային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը: Կողմերը նշել են երկկողմ համագործակցության զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը համագործակցության հիմնական ուղղություններով և առկա ձևաչափերով` պաշտպանական բարեփոխումներ, ռազմական կրթություն և վարժանքներ, բարեվարքության ամրապնդում և […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների  եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով  ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով  մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ռուսաստանի հարեւանները տուժում են

Նավթի տատանվող գները և Արևմուտքի տնտեսական պատժամիջոցները պատճառ դարձան, որ ռուսական ռուբլին արժեզրկվի, որին հաջորդեցին դրամատիկ հետևանքները Ռուսաստանի հարևանների և առևտրային գործընկերների համար, գրում է interpress.am-ը: Ռուսական բազմաթիվ փոքր և միջին առևտրականների համար 2014-ի Ամանորի օրերի առևտուրը հատկապես լավ էր: «Դեկտեմբերին բազմաթիվ բելառուսներ եկան Սմոլենսկի շուրջ ընկած վայրեր» – ասում է «M.Video» էլեկտրոնային խանութի ցանցից […]

՛՛Չէի կարծում, որ ռուսական կողմը այսքան մեծ հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին՛՛

՛՛Գյումրին շատ ծանր սգալով, բայց նաև շատ պայթունավտանգ է, սա հանաք բան չի՛՛,-գտնում է Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է շնորհակալություն հայտնեն գյումրեցիներին՝ իրավիճակը փրկելու համար: ՛՛Ես չէի կարծում, որ ռուսական կողմը այսքան մեծ հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին՛՛,-նշեց Սաֆարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամոթ, ամոթ. գյումրեցիները՝ Գևորգ Կոստանյանին /լրացված/

Գյումրու դատախազության շենքի դիմաց այս պահին հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ Գյումրիի ոճրագործության մեղադրյալ, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի ծառայող Վալերի Պերմյակովը պատիժը կրի Հայաստանում: Հիշեցնենք, որ նա սպանել է վեց հոգու, փախել զորամասից, և ըստ միջագային պայմանագրի՝ դատական գործն ընթանալու է Հայաստանում, սակայն պատիժը կրելու է ՌԴ-ում: Հավաքվածների հետ է նաև ՛՛Ժառանգություն՛՛ […]

Քաղաքապետը հանդիպել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ Երևանի և Պեկինի միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կունենան արդյունավետ զարգացումներ: «Երևանի քաղաքապետարանի […]

Դատավարությունը պետք է լինի Հայաստանում

ՀՀ  արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի, Գյումրիի սպանության գործի դատավարությունը պետք է անցկացվի Հայաստանում: Փոխարտգործնախարարի խոսքով,  Ռուսասանի ու Հայաստանի դատական մարմինների միջեւ պետք է լինի համագործակցություն: “Ըստ ՀՀ-ի ՌԴ-ի միջեւ կնքված ռազմաբազայի մասին պայմանագրի, եթե ՌԴ-ի բազմազայի զինծառայողը կամ նրա ընտանիքի անդամը կատարել է հանցագործություն ռազմաբազայի տարածքից դուրս, դա հայկական իրավասության տակ է, եթե դա […]

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրելու մեջ հետախոզվողը գտնվել է

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 09.45-ին, Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին է տեղափոխվել 1976 թ. ծնված Վահան Գ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 2-րդ մասի մեղադրանքով:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ԴեկտեմբերիՓետրվարի