Պաստառները ՌԴ դեսպանատան փոստարկղը գցելուց հետո ցուցարարները շարժվեցին ՀՀ դատախազություն/վիդեո/
Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ հավաքված ակցիայի մասնակիցները 2 ժամ հետո շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Մինչև շարժվելը երթի մասնակիցնեորը դեսպանատան մոտ տեղադրված փոստարկղը գցեցին իրենց հետ բերված պաստառները: ՛՛Պաստառներն ենք գցում, քանի որ նրանք արժանի չեն նամակ ստանալուն՛՛,- ասաց ակցիայի մասնակից Գայանե Աբասյանը: Գլխավոր դատախազության մոտ ակտիվիսները որոշել են կապնվել Գյումրիում տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներին և դատախազության շենքի մոտ հնչեցնել նույն կոչերը ինչ որ կհնչեն Գյումրիում:
Հիշեցնենք, որ դեսպանատան քաշքուկ էր տեղի ունեցել, որի ընթացքում բերման է ենթարկվել Տիգրան Խզմալյանին, Արգիշտի Կիվիրյանին և մի ակտվիստի, իսկ դեսպանատան մյուս մայթին դեռ պառկած է Վարդգես Գասպարին:
Մանրամասները՝ տեսանյութում: