19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Եթե ընդհանուր ուղղությունը երկրի համար դրական է, ինչո՞ւ ոչ՛՛

 ”Ես հակված չեմ, որ իշխանության մեջ պետք է տեսնել միայն թշնամի, վատ կամեցող և երկրի ապագայի  մասին  մտածելու անընդունակ մարդիկ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ ի պատասխան հարցին, թե չի կարծում, որ իշխանությունները պատճառ չունեն սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու։ ՛՛Ես կարծում եմ, որ  իսկապես այն մասնագիտական հանձնախումբը, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակել է, իսկապես պրոֆեսիոնալ  աշխատանք է կատարել, և երբ պրոֆեսիոնալները ներկայացնում են առկա խնդիրները և դրանից դուրս գալու ուղիները, սա կարող է տարածվել նաև իշխանության ներկայացուցիչների վրա՛՛,-նկատեց նա։

Վարդանյանը համաձայն չէ, որ իշխանության մեջ չկան մարդիկ, որ մտածում են երկրի մասին: ՛՛Բազմաթիվ մարդիկ նաև մտածում են, տեսնում են,  թե այս ընթացքում երկիրն ուր է գնում։ Մենք տեսնում ենք, թե երկիրն ուր է գնում, և այդտեղ  հնարավոր է, որ մարդիկ մտածեն նաև երկրի մասին՛՛,-ասաց նա։

Աղվան Վարդանյանը չի բացառում, որ նույն իշխանությունը նման քայլի գնալով, հնարավոր է, ունենա նաև իր խնդիրներն ու նպատակները։ ՛՛Ես դա չեմ բացառում, բայց եթե  ընդհանուր ուղղությունը երկրի համար դրական է, ինչո՞ւ ոչ։ Ես ասել եմ, որ չեմ բացառում, որ ի վերջո իշխանության բնույթն ու տեսակը փորձի մեկ-երկու տարի շարունակել աշխատել, օգտվել այդ հնարավորություններից, դա կլինի միայն  ժամանակի խնդիր. երբ համակարգը կսկսի աշխատել, օրենքները կսկսեն աշխատել, անձերի դերակատարությունը, մենիշխանությունը կամաց-կամաց կվերանա՛՛,-ասաց նա և հավելեց, թե իշխանություն ասվածն այսօր հարաբերական է։

՛՛Կարող ենք ասել ՀՀԿ-ն միանձնյա ղեկավարվող կուսակցություն է, և մեկ անձ է  որոշում կուսակցության և՛ քվեարկությունները,  և՛ ուղղվածությունը, և այլն, և այլն, և ես չեմ բացառում, որ այնտեղ մարդիկ կան, որ համարում են երկրի ապագան այսպես չի կարող շարունակվել՛՛,-շեշտեց ՀՅԴ պատգամավորը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ