Լուսինե Բադալյանը ներողություն է խնդրում
Այսօր առավոտից ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկվում է այն, որ Երևանի քաղաքապետարանում երեկ կայացած լրագրողների ընդունելությանը մի շարք հայտնի մարդիկ են մասնակցել: Նրանց թվում է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով անդրադարձել է այդ քննարկումներին.
՛՛Քանի որ կրքերը գնալով թեժանում են ,արտահայտվեմ վերջին անգամ.
երեկվա քաղաքապետարանի հավաքույթը տժժալ չէր, այլ ընդամենը լրագրողների հավաք՝ առանց երաժշտության , երգ ու պարի , քննարկում և ամփոփում, որն սկսվեց մեկ րոպե լռությամբ և որի ընթացքում սկսեց քննարկվել համերգը չեղյալ հայտարարելու թեման: Հարցին, թե ինչու էինք երջանիկ ժպտում – պարզապես մի պահ , երբ իրար տեսանք , ուրախացանք , վաղուց չէինք հանդիպել , մեղավոր ենք , ամենայն անկեղծությամբ, զղջում ենք … մենք էլ շարունակում ենք սգալ և պահանջել արդար դատաստան …..մարդ ենք, բոլորի հետ էլ պատահում է, որ նույնիսկ ամենածանր պահին, հարազատ դեմքեր տեսնելով ժպտում ես ….
նկարները հայտնվեցին սոցցանցերում, հավանաբար, որպեսզի մի փոքր շեղեինք , բայց սարսափելի միամիտ, չմտածված քայլ էր, որի համար այնքան ենք զղջում, որ արդեն ապրելներս չի գալիս ….գիտեմ, որ սա ոչինչ չի փոխելու, բայց հայցում եմ բոլորի ներողամտությունը ՝ հուսալով, որ մի պահ կանգ կառնեք ու կհիշեք, որ երկրում շատ ավելի լուրջ ու վտանգավոր խնդիրներ կան….
իմ մասին չեմ ասում, չեմ արդարանում, սխալ եմ և միշտ լուռ կրում եմ պատիժս… բայց այսօր արդեն տեսա հայհոյանքներ այնպիսի մարդկանց հասցեին, որոնք միշտ աչքի են ընկել իրենց խիստ ու հայեցի դիրքորոշմամբ , նաև այս հարցում … չարժի մի ժպիտի համար մոռանալ մի ամբողջ կյանք արածը …..
ևս մեկ անգամ -կներեք՛՛,-ֆեյսբուքյան հանրագրում գրել է Լուսինե Բադալյանը: