11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2, 2014

Դանակահարել է ու փախել

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Դ.Անհաղթի փողոցում գտնվող հյուրանոցի մոտից  կանչ է ստացվել, և մեկնած  խումբը պարզել է, որ անհայտ անձը դանակահարված ու մահացած է: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հյուրանոցի 1-ին հարկում հայտնաբերել է 1965 թ. ծնված  Գառնիկ Պողոսյանի դին` կրծքավանդակի ձախ մասում կտրած-ծակած վերքով: Ոստիկանության […]

Ի՞նչ աշխատանքներ են տարվում ԵՏՄ-ին միացնող միակ ցամաքային ճանապարհի համար

ՀՀ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագրի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը հետաքրքրվեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից, թե ինչ աշխատանքներ են տարվում ԵՏՄ-ին միացնող միակ ցամաքային ճանապարհի խնդիրը լուծելու ուղղությամբ: Ըստ նրա՝ ներկա պահին միակ ցամաքային կապը Վերին Լարսի ճանապարհն է, որտեղ ժամանակ առ ժամանակ կուտակումներ են լինում, նաև փակվում: […]

“Ոչ ռոումինգին”. մեկ օրով անջատել են բջջայինները

Երեկ “Ոչ ռոումինգին” ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները մեկ օրով անջատել են հեռախոսները՝ ի նշան Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում գործող ռոումինգի սակագների դեմ բողոքի: Նախաձեռնության անդամ Արշակ Զաքարյանը գրել է, որ իրենք չեն սահմանափակվելու այս ակցիայով. “Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել ակցիայի բոլոր մասնակիցներին, ովքեր համբերատար կարողացան 24 ժամ անցկացնել առանց ճառագայթման` հեռախոսային կախվածության և միևնույն ժամանակ […]

ՀՀ-ն բիզնեսում ավելի առաջատար է, քան ԵՏՄ երկրները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ՀՀ ԵՏՄ անդամակցելու վերաբերյալ պայմանագրի քննարկմանը ժամանակ ասաց, որ ԵՏՄ անդամ երկրները տարբեր միջազգային, պաշտոնական և ոչ պաշտոնական ինդեքսներում տարբեր մակարդակներում են, և ՀՀ-ն ավելի շահեկան հորիզոնականում է: Նա նշեց, որ ենթադրվում է, որ ինչ-որ մի պահի պետք է հավասարեցվեն մակարդակները, ինչպես ԵՄ-ի դեպքում է նման պահանջներ լինում: ՀՀ […]

Հայերի ու ադրբեջանցիների ընկալումների տարբերությունները` ըստ Թոմաս դե Վաալի

Նախորդ շաբաթ ՛՛Քարնեգի՛՛ կենտրոնի Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը Ստամբուլում ներկայացրեց ղարաբաղյան հակամարտությանը նվիրված իր ՛՛Սև այգի՛՛ գրքի թուրքերեն թարգմանված տարբերակը:  Ermenihaber.am-ի հարցին, թե ինչպես է գիրքն ընդունվում Հայաստանում ու Ադրբեջանում, ինչպիսին են հայերի ու ադրբեջանցիների ընկալումները, հեղինակը պատասխանում է հետևյալ բնորոշմամբ. ՛՛Իմ հեղինակած գիրքը երկու երկրներում էլ շատ տարբեր արձագանքներ է ստանում: […]

՛՛Քըխ՛՛ չի ասել… ՛՛՝ կկիսեն /վիդեո/

 ՛՛Երաժշտության համար վճարում է  նա, ով պատվիրել է։ ՛՛Եռյակի՛՛ մեջ երաժշտություն պատվիրողը ԲՀԿ-ն է, որքան էլ անդամ մյուս երկու կուսակցությունները դեմ լինեն Քոչարյանին՝ մեկ է: Ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ ԲՀԿ-ն ասի, որ Ռոբերտ Քոչարյանը քըխ է, կամ նրա օրոք ինչ-որ վատ բան է եղել Հայաստանում: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ունեն […]

Մենք պետք է զգույշ լինենք

՛՛Պարո՛ն Կարայան, Ձեր ելույթում բաներ ասացիք, որ տնտեսագիտության հետ կապ չունեն: Ասեցաք, որ ԵՏՄ-ին միանալը տնտեսական աճ կտա լրացուցիչ 1.2-2 տոկոս, ճի՞շտ է, այսինքն ինչքան աճի, երկու տոկոս ավել կաճի: Այս մասին, օրինակ դուք կառավարությւոնում ասե՞լ եք՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: ՛՛Կառավարությունը մեկ տարի առաջ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին: Նախագահը ողջունել է հյուրին և հույս հայտնել, որ նրա այցը կլինի արդյունավետ և կնպաստի Հայաստանի ու Վրաստանի ոստիկանական կառույցների համագործակցության հետագա խորացմանը, որի համար, Նախագահի համոզմամբ, ձևավորված է իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտ: Նախարար Չիկաիձեն գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի ոստիկանության հետ Վրաստանի ներքին գործերի […]

Պլանային դիտարկում` Մարտունու ուղղությամբ

Դեկտեմբերի 2-ինԼեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել ենԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաևԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/: Շփման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի