13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մենք պետք է զգույշ լինենք

՛՛Պարո՛ն Կարայան, Ձեր ելույթում բաներ ասացիք, որ տնտեսագիտության հետ կապ չունեն: Ասեցաք, որ ԵՏՄ-ին միանալը տնտեսական աճ կտա լրացուցիչ 1.2-2 տոկոս, ճի՞շտ է, այսինքն ինչքան աճի, երկու տոկոս ավել կաճի: Այս մասին, օրինակ դուք կառավարությւոնում ասե՞լ եք՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

՛՛Կառավարությունը մեկ տարի առաջ ներկայացրել է բյուջե և 2014-ին տվել էր 5.2 տոկոս աճ, նույն կառավարությոնը տվել է 4.1 տոկոս 2015-ի համար: Այդ ո՞նց է աճելով պակասում 1.1 տոկոս: Սա մեկ հարց, մենք պետք է զգույշ լինենք և ճիշտը ասեք՛՛,-հորդորեց նա:

Բագրատյանը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ մեթոդներով են հաշվել առավելությունները: 
Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը պատասխանեց. ՛՛2015 թվականի պետական բյուջեի նախագծի մասով ներկայացված է, դուք ճիշտ եք՝ 4.1 տոկոս տնտեսական աճ: Մեր տնտեսությունը միանալով ԵՏՄ-ին՝ կունենա լրացուցիչ ՀՆԱ-ի աճ 1.2-2.5 տոկոս, դրանց արդյունքները մեզ համար առավել շոշափելի կարող են լինեն 2016 թվականից՛՛:

Կայուն տնտեսական տարածքի հետ կապված Կարայանն ասաց, որ ԵՏՄ-ը համարվում է կայուն տնտեսական տարածք: ՛՛Կայուն տնտեսական տարածքն ունի իր տնտեսագիտական սահմանումը, ինչի վերբերյալ ձեզ հետ համաձայն եմ: Ես ընդամնեը ասել եմ, որ ՀՀ-ի համար հնարավորություն է ստեղծվում, որպեսզի ունենանք կայուն տնտեսական աճ՛՛,-հավելեց նա:

՛՛Ինչ մեթոդներով ենք կատարել հաշվարկերը՝ մի քանի մեթոդով ենք կատարել: Ես պատրաստ եմ այդ հաշվարկները ամբողջովին ձեզ ներկայացնել, և դրա շուրջ մենք կարող ենք ունենալ առանձին քննարկումներ՛՛:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ