11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2, 2014

Վարդան Այվազյանի ռեկորդն ու կորեացու հեռուստացույցը

՛՛Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Այվազյան, ռեկորդ սահմանեցիք, ամենակարևոր պայմանագիրը՝ հազար էջերից բաղկացած, ներկայացրեց երկու ու կես րոպեում, նման բան մեր այս գումարման մ ԱԺ-ում չի եղել՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ի պայմանագրին միանալու քննարկման ժամանակ ասաց ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա դիմում էր Տնտեսական հարցերի հանձաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ով հարակից զեկուցողն է: Վերջինս պատասխանեց, որ ցանկացած […]

՛՛Էս ո՞ւմ տակ եք պառկում…՛՛

Պատմաբան Վահե Լոռենցը, ադրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Աթաթուրքի դամբարանում գրառմանը, սոցցանցի հանրագրում գրել է. “Դե թող հանրապետական որեւէ պաշտոնյա` նախագահից մինչեւ ամենավերջին ՀՀԿ-ական մանկլավիկը նման ժեստ անի ասենք, Ուկրաինային… անմիջապես բմբուլները քամուն կտան… էս ու՞մ տակ եք պառկում … նամուս ու պատիվ ունեցեք …”: Թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Պուտինը Աթաթուրքի դամբարանում գտնվող հուշատետրում […]

՛՛Тройной одеколон՛՛, ՛՛Красная Москва՛՛…ԱԺ-ի քննարկումներից

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար պարզ չէ, թե ԵՏՄ անդամակցելուց հետո որ ապրանքները կթանանան: ՛՛Եթե չի թանկանա, այդ 700 ապրանքների համար ի՞նչ էիք վերապահում անում, նրանք էլ նույնը թողեիք, մեկա, չէր թանկանա՛՛,-այսօր Ազգային ժողովում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկման ժամանակ ասաց նա և դժգոհեց, որ երբ հարցնում են՝ որոնք են, պատասխանում է, կես ժամ […]

Պուտինը Պետդումային է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը, տեղեկացնում է gazeta.ru-ն:  Նախագծով առաջարկվում է վավերացնել այս տարվա մայիսի 29-ի պայմանագիրը, որը ստորագրվել է Մինսկում 2014 թվականի հոկտեմբերի 10-ին:  ԵՏՄ-ին Հայաստանի միանալու նպատակն է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար խոչընդոտների վերացումը, տնտեսության գլխավոր […]

Զարգացումները ցույց են տալիս, որ պրոբլեմներ կան. Ա. Արզումանյան

”Հա կրկնելով, որ սա քաղաքական միություն չէ, զուտ տնտեսական է, այնուամենայնիվ, մեր կասկածները չեն փարատվում և զարգացումները ցույց են տալիս, որ պրոբլեմներ կան”,- այսօր Ազգային ժողովում ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության հարցի քննարկման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` դիմելով Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին: Նա նշեց, որ ըստ միջազգային գործակալության կողմից միջազգային խոշորագույն ներդրողների շրջանում անցկացված […]

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100–ամյակին նվիրված հոբելյանական երեկո

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, հոբելյանական պետական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ս. թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100–ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Հոբելյանական հանդիսությանը կմասնակցեն ասմունքողներ Սիլվա Յուզբաշյանը, Դավիթ Հակոբյանը, Մարգարիտա Մնացականյանը, Սամսոն Ստեփանյանը, Արման Նավասարդյանը, Տաթև […]

Չափն ու սահմանն անցավ

Օգտատեր Էդգար Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Անի Զախարյանն արդեն անցավ չափն ու սահմանը: Ես ինքս չեմ գնում Եռյակի և կամ այլ ուժի հանրահավաքներին, բայց չեմ վիրավորում գնացողներին ու ոչ մեկ իրավունք չունի ու չի կարող վիրավորել մարդկանց: “Դե ինչ, այսքանից հետո մնում է հետևել, թե քանի ոչխար կամ վաճառված ներկա կգտնվեն դեկտեմբերի 10-ի […]

Կյանքն այլ բան է ցույց տալիս. թանկացումները կշարունակվե՞ն մինչև հունվար

Մոտավորապես տասը տոկոս թանկացել են առաջին սպառման ապրանքները, ու սպասվում է, որ կշարունակեն թանկանալ մինչև հունվարի մեկը: Այսօր Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: ՛՛Տարբերակ առաջինն այն է, որ սա դրամի արժեզրկման հետ է կապված, և տարբերակ երկրորդ, որ տնտեսությունը, շուկան պատրաստվում է հունվարի մեկից հետո նոր տնտեսական հարաբերությունների, […]

Անգամ հակաիշխանական ուժերը համարում են, որ Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա. Հ. Նաղդալյան

Երեկ խորհրդարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու որոշման նախագծի տակ, որը ներկայացրել էր ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, ստորագրեց  ընդամենը երկու պատգամավոր, ինչի արդյունքում գործընթացը դեռ չմեկնարկած փաստորեն տապալվեց:  Ինչո՞վ էր սա պայմանավորված, պարզաբանման համար դիմեցինք ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանին: -Մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք , որ երկրում իշխանություններին անվստահություն հայտնելու, իմպիչմենթի կամ հեղափոխական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի