29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100–ամյակին նվիրված հոբելյանական երեկո

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, հոբելյանական պետական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ս. թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 100–ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Հոբելյանական հանդիսությանը կմասնակցեն ասմունքողներ Սիլվա Յուզբաշյանը, Դավիթ Հակոբյանը, Մարգարիտա Մնացականյանը, Սամսոն Ստեփանյանը, Արման Նավասարդյանը, Տաթև Ղազարյանը և Արմեն Մարգարյանը: Հովհաննես Շիրազի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը կկատարեն երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Համլետ Գևորգյանը և Արմեն Դավթյանը: Հոբելյանական երեկոյի ընթացքում ելույթ կունենան Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Երևանի Ձայնի պահպանման վոկալ երգչախումբը, «Բերդ» պարային անսամբլը, «Ինտեր դանս» պարային համույթը:

Հովհաննես Շիրազը 20–րդ դարի հայ պոեզիայի ամենավառ ներկայացուցիչներից է: Նա գրականություն մտավ որպես ավետաբեր՝ նորովի ու վերաիմաստավորված ներկայացնելով հայրենիքի, բնության, սիրո, մայրական սիրո թեմաները:

1935 թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսևորվել է հեղինակի անհատականությունը: «Գարնանամուտին» հաջորդել են «Սիամանթո և Խչեզարե» (1935 թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938 թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940 թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942 թ.), «Լիրիկա» (1946 թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երևույթ են հայ քնարերգության մեջ: 1946 թ. լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը:

Շիրազը մեծ ժողովրդականության է արժանացել «Քնար Հայաստանի», «Հուշարձան մայրիկիս», «Համամարդկային» ժողովածուներով, «Հայոց դանթեականը», «Խաղաղություն ամենեցուն» պոեմներով:

Վերջին տարիներին պետական պատվերով հրատարակվել են բանաստեղծի անտիպ ստեղծագործություններից, այդ թվում՝ «Անի» պոեմը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ