11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2, 2014

Կալանավորը փորձել է կտրել երակները. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, երեկ երեկոյան ժամը 22:00-ին կալանավոր Դավիթ Մարկոսյանը հոգեբուժարանում իրարանցում է սարքել` հայտարարելով, թե ինքնասպան կլինի եւ վնասել է հոգեբուժարանի գույքը: Թերթին հասած տեղեկություններով` կալանավոր Դավիթ Մարկոսյանին “Նուբարաշեն” հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության են ենթարկել` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի նա: Փորձաքննության արդյունքներից հետո հայտնի է դարձել, որ Դավիթն առողջական խնդիրներ չունի, եւ երբ ցանկացել […]

Նոր առարկա՝ “մտքի հիգիենա”. Առավոտ

“Առավոտ” թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.  “Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես վերջերս ավելի եւ ավելի հաճախ եմ անհրաժեշտություն զգում կտրվել համակարգչից, գիրք կամ թերթ բացել եւ կարդալ հանգիստ, առանց ուշադրությունս շեղելու: Կամ էլ նստել հեռուստացույցի առաջ ու ծայրից ծայր նայել որեւէ ֆիլմ կամ որեւէ հադորդում՝ նույնիսկ եթե դրանք գլուխգործոցներ չեն: Եթե մարդը [մեկն […]

Նախարարի “ամանորյա” նվերը. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս “Նաիրիտ” գործարանի աշխատակիցներին գործարանի ակտիվի հետ հանդիպումից եւ տված շռայլ խոստումներից հետո, ավելի ուշ, “Նաիրիտի” ղեկավար Ռուբեն Սաղաթելյանին բոլորովին այլ բան է ասել։ Ավելի կոնկրետ՝ Ե. Զախարյանը հրահանգել է կյանքի կոչել իր մշակած վերագործարկման առաջարկությունների փաթեթը, որը ոչ այլ ինչ է, քան բալաստից […]

Եղբայրներն ինքնասպա՞ն էին լինում. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, օրերս ոստիկաններին հաջողվել է կանխել Շիրակի մարզի Շիրակ գյուղի բնակիչ երկու եղբայրների ինքնասպանության փորձը, վեր­ջիններս փորձել են Կիեւյան կամրջից ցած նետվել: Ըստ տարածված լու­րերի՝ եղայրներից մեկը “Մատաղիսի գործով” կեղծ վկայություն էր տվել եւ այլեւս մեղքի բեռը չկարողանալով տանել, ինքնասպան է փորձել լի­նել: Թե որքանով է տարածված խոսակցությունը համապատասխանում իրականությանը’ Շիրակ գյուղի գյուղապետ Խորեն […]

Դիզենտերիա՝ նրբերշիկի՞ց. Հայկական ժամանակ

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նախորդ շաբաթվա վերջին արձանագրված թունավորման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել: Երեկվա դրությամբ հոսպիտալացվածների թիվը հասել էր շուրջ 70-ի: Նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա:  “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ ոչ պաշտոնական տեղեկություններով՝  մանկապարտեզում սննդակարգի մեջ ներառված է եղել նաեւ նրբերշիկ: Հենց դա էլ համարվում է թունավորման դիզենտերիայի տարածման հավանական պատճառ: Շարունակությունը թերթի […]

Զարուհին “քաշեց” Սամվել Ալեքսանյանին. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, երեկ աննախադեպ բարձր տրամադրությամբ  ԱԺ ժամանած Սամվել Ալեքսանյանն անընդհատ շարժման մեջ էր. մեկ մտնում էր նիստերի դահլիճ, մեկ դուրս գալիս, հետո ներից վերադառնում, երբ ականջին “քվեարկություն” բառն էր հասնում։ Արանքում էլ երգում էր “Ապարան, Ապարան ջան, իմ Ապարան” երգն ու հիշեցնում, որ ինքն ապարանցիների “վոժդն” է։ Ինչո՞վ է պայմանավորված բարձր տրամադրությունը։ “Գնում եմ, […]

Ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն անդրադարաձել է ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ խմաբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագահին ներկայացրած իմիչմենտի օրենսդրական նախաձառնությանը, որին չմիացան անգամ ՀԱԿ պատգամավորները: Ըստ թերթի, պատճառը հար նույնն է՝ ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում: Իսկ ՀԱԿ-ին (արդեն “հազար” տարի) “պատվիրում” է վերլուծված ԲՀԿ-ն` յուր “մանիֆեստավոր” Գագիկ Նիկոլայիչով: ՈՒ եթե եռյակը, մանավանդ ՀԱԿ […]

“Հարավային հոսք” գազատարի փոխարեն նոր գազատար կկառուցվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի շրջանակներում ասել է, որ իրենք հրաժարվում են “Հարավային հոսք” գազատարի շինարարությունից, քանի որ նախագծի իրականացմանը խոչընդոտում է Բուլղարիայի կողմից շինարարության թույլտվության բացակայությունը, հայտնում է  Интерфакс-ը: Պուտինը նշել է, որ “Հարավային հոսք” նախագծի փոխարեն դեպի Թուրքիա նոր գազատար կկառուցվի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի