14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Կալանավորը փորձել է կտրել երակները. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով, երեկ երեկոյան ժամը 22:00-ին կալանավոր Դավիթ Մարկոսյանը հոգեբուժարանում իրարանցում է սարքել` հայտարարելով, թե ինքնասպան կլինի եւ վնասել է հոգեբուժարանի գույքը:

Թերթին հասած տեղեկություններով` կալանավոր Դավիթ Մարկոսյանին “Նուբարաշեն” հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության են ենթարկել` հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի նա:

Փորձաքննության արդյունքներից հետո հայտնի է դարձել, որ Դավիթն առողջական խնդիրներ չունի, եւ երբ ցանկացել են նրան տեղափոխել ՔԿՀ, վերջինս հրաժարվել է, հայտարարելով, որ ինքը հիվանդ է, եւ կվնասի իրեն, եթե տեղափոխեն ՔԿՀ:

 Հենց այդ պահից հոգեբուժարանում իրարանցում է սկսվել, կալանավորը փորձել է կտրել երակները: Հավաքված ոստիկանները եւ հիվանդանոցի աշխատակազմը շուրջ մեկ ժամ տեւած իրականացումից հետո կարողացել են մեկուսացնել Դավիթին եւ կարգավորել հոգեբուժարանում տիրող իրարանցումը: 

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ