03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր առարկա՝ “մտքի հիգիենա”. Առավոտ

“Առավոտ” թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.

 “Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես վերջերս ավելի եւ ավելի հաճախ եմ անհրաժեշտություն զգում կտրվել համակարգչից, գիրք կամ թերթ բացել եւ կարդալ հանգիստ, առանց ուշադրությունս շեղելու: Կամ էլ նստել հեռուստացույցի առաջ ու ծայրից ծայր նայել որեւէ ֆիլմ կամ որեւէ հադորդում՝ նույնիսկ եթե դրանք գլուխգործոցներ չեն:

Եթե մարդը [մեկն էլ՝ ես] հեռուստաէկրանից ինչ-որ ճիշտ կամ սխալ բաներ է խոսում, ապա դուք տեսնում եք նրա դեմքը, միմիկան, հույզերը, եւ դա ավելի ջերմ, ավելի անմիջական շփում է, քան Ֆեյսբուքյան “ստատուսները”, “լայքերը” եւ մեկնաբանությունները:

 Համացանցը, որը զուտ տեսականորեն գիտելիքների եւ ազատ խոսքի անսպառ շտեմարան է, կարող է կատարել ճիշտ հակառակ գործառույթը՝ դուք փնտրում եք այն, ինչ ցանկանում եք կարդալ, եւ վանում եք այն, ինչ չեք ցանկանում:

Այդպիսով ձեզ մոտ բթանում է քննադատաբար մտածելու ունակությունը, ընդհանրապես՝ մտածելու ձիրքը, որովհետեւ եթե դու քո մտածածը չես քննում, ապա դառնում ես ինչ-որ տեղ սովորած “ճշմարտությունները” կրկնող թութակ:

Ելքը ես տեսնում եմ, ինչպես եւ շատ այլ դեպքերում, կանոնակարգված լուսավորչական աշխատանքի մեջ: Դպրոցում սովորեցնում են, չէ՝, երեխաներին, որ ուտելուց առաջ պետք է լվացվել կամ՝ որ ծառերը չի կարելի փչացնել:

Ճիշտ նույն ձեւով կարելի է մշակել նոր առարկա, որը ես խիստ պայմանականորեն կանվանեի “մտքի հիգիենա”: Այդ առարկան պետք է սովորեցնի՝ ինչպես խուսափել համացանցային կախվածությունից եւ օգուտ քաղել այնտեղ զետեղված տեղեկատվությունից: Թե չէ՝ մտավոր դեգրադացիան բոլոր ոլորտներում ակնհայտ է, համացանցն էլ դրան նպաստnւմ է”:

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ