Գնա Խաչի մոտ. Մեծերը Աստծո մասին

” Մի անգամ մահվան հոտ առա. սրտիս մեջ ծագեց հանդերձյալ դատաստանի վախը եւ հավիտենական կյանքի ծարավը: Ամիջապես ձեռքս երկարեցի Աստվածաշնչին: Սկսեցի կարդալ՝ ինչպես հարկն է՝ պարզ, հավատավոր սրտով: Հանկարծ այդ մեծագույն Գրքի յուրաքանչյուր էջի, յուրաքանչյուր խոսքի մեջ տեսա հավիտենական ճշմարտություն իր փառքով: Այո՛, արդարեւ, Հիսուսը խուլին վերադարձրել է լսողությունը, կույրին՝ տեսողությունը, անդամալույծին՝ շարժունակությունը, մահացածին՝ կյանքը: […]