10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 26, 2014

Սա մեր ոճն չէ, սա անընդունելի է. yerkir.am

  “Բարգավաճ Հայաստանը”-ը ներկայացնող մի քանի պատգամավորներ կոնկրետ ԶԼՄ-ների միջոցով թիրախ են դարձրել դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանին: Բանը հասել է անձնական վիրավորանքներին: Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին խնդրել է մեկնաբանել, թե ի՞նչ է կատարվում:   Ռուստամյանի մեկնաբանությունն՝ առանց խմբագրման՝ ստորեւ:   “Մեզ համար անհասկանալի, անընդունելի, տգեղ երեւույթ է: Հատկապես, երբ մի կուսակցության անդամներն […]

People-ն անվանել է 2014-ի ամենասեքսուալ կնոջ անունը /ֆոտո/

Ամերիկյան People հանդեսն ամեն տարի լավագույններին է որոշում: Այս անգամ հանդեսը որոշել է 2014 թվականի ամենասեքսուալ կնոջը: Այս անվանակարգում հաղթել է մոդել Քեյթ Ապտոնը: 22-ամյա մոդելը հիմնականում նկարահանվում է գովազդներում, նկարահանվել է մեկ-երկու տեսահոլովակներում ու ֆիլմերում` կարճ դերեում:

Կալանավայրում էլ պայքարում է /վիդեո/

6 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը չի դադարեցնում պայքարը, նա պայքարում է անգամ անազատության մեջ : Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ՛՛Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի՛՛ հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը: Վոլոդյա Ավետիսյանը դատապարտել է ՛՛Նախախորհրդարան՛՛ նախաձեռնության անդամների մեքենաների այրման փաստը, ինչպես նաև հարձակումը նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի վրա: Նա բանտից հանդես է եկել […]

Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության Նախագահը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է Կենտրոնական բանկի եւ բանկային համակարգի բոլոր աշխատակիցներին ու նրանց ընտանիքներին, մաղթել առողջություն, հաջողություններ, երջանկություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն: Նախագահն իր շնորհավորական խոսքում անդրադարձել է նաեւ արժութային շուկայում վերջին շրջանում տեղի ունեցած […]

Տարոն Մարգարյանն այս դաշտում սեփականություն չունի

Տարոն Մարգարյանը երթուղու գիծ չունի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: ՛՛Նա հայտարարել է, որ այս դաշտում սեփականություն չունի, ունեցել է շատ շուտ՛՛,-նշեց նախարարը:

Թող իրենք հիշեն…մաղթում է /վիդեո/

՛՛Արարատ-73՛՛ լեգենդար ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստ  Արկադի Անդրեասյանը  չի հիշում իր առաջին հաղթանակ բերած գոլի մասին: Նա մտածում է, որ դրա մասին պետք է մտածեն իր ֆուտբոլային կարիերայի երկրպագուները: Այդ պատճառով էլ նա խորհուրդ ունի ֆուտբոլի երիտասարդ  սերնդին: Մանրամասները՝ տեսանյութում:

Ես չեմ սպասում, որ տրանսպորտի գինը թանկանա.Գ. Բեգլարյան

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ այս տարվա ընթացքում միջմարզային տարնսպորտը չթանկացավ: Նա հույս հայտնեց, որ 2015-ին ևս տրանսպորտը չի թանկանա: Նախարարը նաև անդրադարձավ լուրերին, թե իրեն է պատկանում ՛՛Մետքասը՛՛, ինչպես նաև ունի այլ սեփականություններ: Մանրամասները՝ տեսանյութում:

Բնապահպանության նախարարն այցելել է ՀՀ ԶՈՒ N զորամաս

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 26-ին, այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու  համար:      Հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը կառավարության, բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի կողմից շնորհավորել է նրանց Ամանորը և Սուրբ Ծնունդը. մաղթել խաղաղություն և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի