07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Բնապահպանության նախարարն այցելել է ՀՀ ԶՈՒ N զորամաս

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը դեկտեմբերի 26-ին, այցելել է ՀՀ Արարատի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ զինծառայողներին շնորհավորելու և տոնական նվերներ հանձնելու  համար:

     Հանդիսավոր զինվորական շարասյան ժամանակ ողջունելով զինծառայողներին՝ Արամայիս Գրիգորյանը կառավարության, բնապահպանության նախարարության ողջ անձնակազմի կողմից շնորհավորել է նրանց Ամանորը և Սուրբ Ծնունդը. մաղթել խաղաղություն և ուրախ տրամադրություն: Բնապահպանության նախարարը շեշտել է, որ Հայոց բանակը հաղթանակած բանակ է և առջևում դեռ հաղթանակներ կլինեն տոնելու, իսկ մեր երկիրն էլ ավելի կհզորանա և զինծառայողներին մաղթելէ բարի ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:

Զորամասի հրամանատար Ա. Օհանյանը շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ նկատել է, որ հայ զինվորն ուժեղ է այն ժամանակ, երբ իր կողքին զգում է  ժողովրդի ներկայությունը: Ա. Օհանյանը շեշտել է, որ ինչպես միշտ այնպես է առաջիկա տոնական օրերին մեր զինվորներն անառիկ են պահելու Հայաստանի սահմանները:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շրջել է զորամասի տարածքով, ծանոթացել զինվորների առօրյայի  և զորանոցային պայմանների հետ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ