Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է

Արդարադատության նախարարարության ԴԱՀԿ ծառայությունը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ դեկտեմբերի 26-ին երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում: Արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված այս միջոցառմանը մասնակցում էին 1-12 տարեկան երեխաներ, որոնց ալիմենտի բռնագանձման եւ ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է Ծառայությունը։ Փոքրիկների համար կազմակերպվել էր հեքիաթների հերոսների մասնակցությամբ շոու-ծրագիր, այնուհետ նրանք նվերներ են ստացել […]