17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է

Արդարադատության նախարարարության  ԴԱՀԿ ծառայությունը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ դեկտեմբերի 26-ին երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում: Արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված այս միջոցառմանը մասնակցում էին 1-12 տարեկան երեխաներ, որոնց ալիմենտի բռնագանձման եւ ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է Ծառայությունը։

   Փոքրիկների համար կազմակերպվել էր հեքիաթների հերոսների մասնակցությամբ շոու-ծրագիր, այնուհետ նրանք նվերներ են ստացել ԴԱՀԿ ծառայության կողմից:

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորել է երեխաներին գալիք տոների առթիվ եւ նշել.

“Մաղթում եմ ձեզ, որ բոլորդ լինեք առողջ,երջանիկ, միշտ ժպտաք, եւ որպեսզի ձերմայրերն ու հայրերը ձեզ միայն ժպիտ պարգեւեն”:
   Լրագրողների հետ ճեպազրույցում Միհրան Պողոսյանն անդրադարձել է այն շուրջ 2500 երեխաներին, ովքեր Ծառայության հետ ունեն գործառույթներ:

“Սա մեր Ծառայության ամենախոցելի եւ ամենամեծ ուշադրության կարիք  ունեցող ոլորտն է: Մենք  փորձում ենք  ամեն ինչ անել, որ այդ երեխաները կարողանան իրենց զգալ ինչպես իրենց ընտանիքի ներսում”,- ընդգծել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

   Միջոցառման ավարտին Միհրան Պողոսյանը լուսանկարվել է փոքրիկների հետ:
   Հիշեցնենք, որ Ծառայության՝ ալիմենտներին վերաբերող գործառույթներից են բռնագանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: 2014 թվականի վիճակագրության համաձայն՝ ընթացք է տրվել 1444 կատարողական վարույթի, որից 1305-ն` ալիմենտի բռնագանձման (դրանցից մարզային բաժիններում՝  793 ալիմենտի բռնագանձման վարույթ), բռնագանձված գումարը՝ 487 մլն 762 հազ. 811 ՀՀ դրամ  (որից մարզային բաժիններում՝  291 մլն 709 հազ. 944 ՀՀ դրամ), 132-ը` երեխաների տեսակցության կազմակերպման (որից մարզային բաժիններում՝ 67 վարույթ)  եւ 7-ը` երեխաների հանձնման վարույթներ են (որից մարզային բաժիններում՝ 4 վարույթ)։ Ընդհանուր առմամբ, Ծառայությունն աշխատանք է տանում 2486 երեխայի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ