10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 26, 2014

Քննչականը թանկ հաճույք է. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”, Աղվան Հովսեփյանի ղեկավարած Քննչական կոմիտեի գոյությունը բավական “թանկ” է նստում ՀՀ քաղաքացիների վրա: Քննչական կոմիտեի համար համակարգիչներ, տպիչներ, փաստաթղթերի ոչնչացման սարքեր եւ համակարգչային այլ պարագաներ ձեռք բերելու նպատակով ՀՀ պետական բյուջեից վերջերս ծախսվել է ավելի քան 73 մլն դրամ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ապառի՞կ չկա. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով՝ բանկերը դադարեցրել են ապառիկների ձեւակերպումները: Մասնավորապես “Ինեկո” եւ “Անելիք” բանկերից հայտնեցին, որ այս պահին ապառիկները կասեցված են: Մինչդեռ կենցաղային տեխնիկայի խանութները թերթի հետ զրույցում հակառակը պնդեցին՝ նույնիսկ նշելով համագործակցող բանկերի անունները:  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ԱԱԾ-ն բերման է ենթարկել դատավորին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ մուտք են գործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ բերման ենթարկել դատավոր Խաչատուր Խաչատրյանին: Մինչ այդ, սակայն, նրանք խուզարկություն են իրականացրել դատավորի աշխատասենյակում:  Ըստ չճշտված տեղեկությունների, ԱԱԾ-ի գործողությունները կապված են տնտեսական մի գործի հետ, որտեղ շոշափվում է պատուհանների արտադրությամբ զբաղվող “Զոսեկար” ՍՊԸ-ի անունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի