10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 26, 2014

Հայերը ձմռանն ընտրում են ծովափնյա քաղաքները

  Վերջին տարիներին հայերը նախընտրում են իրենց Ամանորի  հանգիստն անցկացնել ոչ թե Հայաստանում, այլ՝ Հայաստանից  դուրս: Նման տեսակետ արտահայտեց “Joy Тour” տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ տարեմուտի այս օրերին  Հայաստանում՝ Ծաղկաձորում, Ջերմուկում, Դիլիջանում առանձին օրերով հանգստյան տներ գտնել հնարավոր չէ: Հյուրանոցները ներկայանում են  փաթեթով՝ 5 գիշերվա կեցությունը մեկ անձի համար նվազագույնը ե 199.000 […]

12 ժամ խցանման մեջ. Մոսկվայում խցանումները պատմական ռեկորդ են սահմանել /վիդեո/

Նախօրեին ուժեղ ձյան պատճառով Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի ավտոճանապարհները պարզապես կաթվածահար են եղել: Քաղաքում 10 բալանոց խցանումներ են եղել, որը Մոսկվայի ողջ պատմության մեջ առաջին դեպքն է: Վարորդները խցանումների մեջ կանգնած են մնացել 12 ժամ շարունակ: Նշենք նաեւ, որ ուժեղ ձյան պատճառով ինքնաթիռները եւս չեն կարողանում վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայաններում:

Ի՞նչով ենք պակաս Վիեննայից /վիդեո/

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը վսատհեցնում է, որ մենաշնորհներ մեր երկրում չկան, և դրանք չեն մի շարք մթերքների թանկ լինելու պատճառը: Այսօր ասուլիսում, երբ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու օրինակ՝ Վիեննայում բանանը կրեթե եռակի էժան է, քան Հայաստանում, նա ասաց, որ դրա համար շատ պատճառներ կան: Մանրամասները՝ տեսանյութում:

Օսիկյանի տարեվերջյան խորհրդակցությունը

Դեկտեմբերի 26-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` քրեակատարողական վարչության պետն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, անցանկալի եւ անօրինական երեւույթներից խուսափելու նպատակով հանձնարարեց ուժեղացնել ծառայությունը` շեշտադրելով հատկապես պահպանության եւ անվտանգության ապահովման աշխատանքներ:  

Ռուսաստանը թույլ կտա՞ /վիդեո/

՛՛Այն հարցերը, որոնք չեն վերաբերում Եվրասիական տնտեսական միության սահմանած ռեժիմներին, դրանք չեն քննարկվում ու համաձայնեցվում, այն հարցերը, որոնք պիտի համաձայնեցվեն, կոնկրետ նշված են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է առանց ՌԴ-ի կամ ԵՏՄ-ի համաձայնության ասոցացման պայմանագիր ստորագրել ԵՄ-ի հետ: ՛՛Պայմանագիրը պիտի չհակասի այն պրատավորություններին, որ մենք […]

Պաշտոնները բաշխվել են

Դեկտեմբերի 26-ին  գումարվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է 2015 թվականի հունվարի 18-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների  տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի եւ քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ: Թվով 3 տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի […]

Պատգամավորին աղբարկղն են նետել /վիդեո/

Խարկովում “Աջ սեկտոր” շարժման ակտիվիստները աղբարկղն են նետել տեղի պատգամավոր Վլադիմիր Սկորոբոգաչին: Ակտիվիստները պատգամավորին մեղադրել են Գերագույն ռադայի ընտրությունների ժամանակ նախընտրական կարգը խախտելու մեջ, հայտնում է ТАСС գործակալությունը:

“Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն” ֆիլմը ցուցադրվել է Վաշինգտոնում /վիդեո/

Սկսվել են օրեր առաջ ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Նախօրեին այն ցուցադրվել է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում՝ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչների մասնակցությամբ: Ֆիլմում ներկայացված է Հայրապետյանի կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու նպատակով Գանձասարի վանքի վերականգնումը, ինչպես նաև պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցում նրա […]

Ուսումնասիրվել են Հայոց ցեղասպանության համար Թուրքիային պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հիմքերը

  Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ “Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը” թեմայով համաժողովը եւ “Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը” խորագրով իրավական ուղեցույցի շնորհանդեսը: Ծրագիրն իրականացրել է “Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոն” ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել եւ ուղեցույցում ներկայացվել են Հայոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի