17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայերը ձմռանն ընտրում են ծովափնյա քաղաքները

 

Վերջին տարիներին հայերը նախընտրում են իրենց Ամանորի  հանգիստն անցկացնել ոչ թե Հայաստանում, այլ՝ Հայաստանից  դուրս: Նման տեսակետ արտահայտեց “Joy Тour” տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանը՝ ավելացնելով, որ տարեմուտի այս օրերին  Հայաստանում՝ Ծաղկաձորում, Ջերմուկում, Դիլիջանում առանձին օրերով հանգստյան տներ գտնել հնարավոր չէ: Հյուրանոցները ներկայանում են  փաթեթով՝ 5 գիշերվա կեցությունը մեկ անձի համար նվազագույնը ե 199.000 դրամով: Փաթեթը ներառում է գիշերակացը, մեկանգամյա սնունդ, ծառայություններ եւ Նոր տարվա ծրագիրը:
Նախորդ տարվա համեմատ գների թանկացում չի արձանագրվել, մարդկանց նախընտրությունն է փոխվել՝ 7-օրյա հանգիստն անցկացնել ծովափնյա երկրներում՝ Եգիպտոսում, ԱՄԷ–ում կամ էլ երկու օրով, ավելի էժան գներով՝ 50-60 դոլարով գնալ Թբիլիսի, քան Ամանորն անցկացնել Ծաղկաձորում:

Գործակալության առաջարկով՝ եվրոպական երկրներում հանգիստ կարելի է անցկացնել նվազագույնը 800 եվրոյին համարժեք դրամով, առավելագույնը՝ 1100, 1200 եվրոյով:  

“Եթե Եվրոպայի կենտրոնում կարելի է օրը 30 դոլարով հանգստանալ,  Ծաղկաձորում 20 000 դրամ սահմանելն իհարկե արդարացված չէ: Խնդիրը միայն ավիատոմսն է, որը փաթեթի գները բարձրացնում է, բայց ավելի լավ է իհարկե մի քիչ ավելի շատ գումար ծախսել, բայց երկիր տեսնել”,-ասաց նա:

Ոլորտի պատասխանատուի խոսքով, Արցախի հյուրանոցների գներն  ավելի մատչելի են՝ մեկ անձի համար 35 000 դրամի սահմաններում:

L & I տուրիստական ընկերության ղեկավար Աննա Հարությունյանն էլ նշեց, որ հայերը նախընտրում են Ամանորը դիմավորել ծովափնյա քաղաքներում, սակայն  այդքանով՝ հանդերձ հայաստանյան  հյուրանոցները զբաղված են, եւ դրանով է պայմանավորված, որ գները տարիներով չեն նվազում եւ դեռ հակառակը՝ բարձրանում են: “Եթե հյուրանոցները  լցված են՝ գնի նվազում չի լինի, իսկ եթե չգնան, արդեն գուցե մտածեն”,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ