07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

“Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն” ֆիլմը ցուցադրվել է Վաշինգտոնում /վիդեո/

Սկսվել են օրեր առաջ ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Նախօրեին այն ցուցադրվել է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում՝ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչների մասնակցությամբ:

Ֆիլմում ներկայացված է Հայրապետյանի կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու նպատակով Գանձասարի վանքի վերականգնումը, ինչպես նաև պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցում նրա ունեցած ներդրումը։

Ֆիլմն անդրադառնում է նաև այս տարի Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից Դաշնային Խորհրդի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք հանցագործությունների համար։ Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել «Բաշնևթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։


KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ